Ելենա Լևոնի Երզնկյան
Կենսագրություն
Կրթություն
1975 - 1979 թթ. Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանի ասպիրանտուրա
1970 - 1975 թթ. ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ռոմանագերմանական լեզուների բաժին
1968 - 1972 թթ. Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան (դաշնամուր)
1960 - 1970 թթ. Երևանի Ա. Պ. Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոց

Գիտական աստիճաններ և կոչումներ
1979 թ. - բանասիրական գիտությունների թեկնածու (Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարան)
2012 թ. - բանասիրական գիտությունների դոկտոր (Երևանի պետական համալսարան)
1982 թ. - դոցենտ
2008 թ. - պրոֆեսոր

Մասնագիտական գործունեություն
1993 թ.-ից մինչ այժմ - ԵՊՀ Անգլերենի թիվ 2 ամբիոնի վարիչ
2008 թ.-ից մինչ այժմ - ԵՊՀ անգլիական բանասիրության ամբիոնի պրոֆեսոր
1982-1993 թթ. - ԵՊՀ օտար լեզուների ամբիոնի դոցենտ
1979-1982 թթ. - ԵՊՀ օտար լեզուների ամբիոնի դասախոս
2004-2009 թթ. - ՀՀ Կրթության և գիտության նախարարության, Համաշխարհային բանկի և «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակի «Կրթության որակ և համապատասխանություն» առաջին վարկային ծրագրի շրջանակներում մի շարք ենթածրագրերի ղեկավար` անգլերենի ավարտական և ընդունելության թեստերի, անգլերենի չափորոշիչների, առարկայական նոր ծրագրերի և գնահատման համակարգի, ավագ դպրոցի չափորոշիչների և նոր կրթական ծրագրերի մշակման, ինչպես նաև ուսուցիչների վերապատրաստման
2002-2008 թթ. - ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի և Բրիտանական խորհրդի PELTS (Project for English Language Testing in Schools (Անգլերենի թեստավորումը դպրոցում)) համատեղ ծրագրի ղեկավար, PELTS ծրագրի շրջանակներում նոր տիպի թեստերի գնահատողների վերապատրաստող
1999, 2000, 2003, 2009, 2010 թթ. - Համաշխարհային բանկի կողմից կազմակերպված «Հայաստանի դասագրքեր - 1999» և «Հայաստանի դասագրքեր - 2000» և «Հայաստանի դասագրքեր» հիմնադրամի կողմից կազմակերպված միջնակարգ դպրոցների համար դասագրքերի մրցույթի անգլերենի հանձնաժողովի նախագահ
1992, 2000, 2009 թթ. - «Անգլերեն լեզու» (բանավոր) բուհերի ընդունելության քննության առարկայական հանձնաժողովի նախագահ
1992, 1999, 2001, 2003 թթ. - «Անգլերեն լեզու» (գրավոր) բուհերի ընդունելության քննության առարկայական հանձնաժողովի նախագահ

Դասավանդվող դասընթացներ և հետազոտական աշխատանք
Ակադեմիական անգլերեն. տեսություն և պրակտիկա, բառագիտություն, բառարանագրություն, ճանաչողական իմաստաբանություն, կիրառական լեզվաբանություն, ակադեմիական գրագրություն, գիտելիքի գնահատում և թեստավորում
Բակալավրական, մագիստրոսական, թեկնածուական և դոկտորական աշխատանքների գիտական ղեկավարում և խորհրդատվություն

Մասնագիտական հետաքրքրություններ
Իմաստագործաբանություն, ճանաչողական լեզվաբանություն, ընդհանուր և զուգադրական լեզվաբանություն, կիրառական լեզվաբանություն, օտար լեզվի դասավանդման մեթոդիկա, գիտելիքի գնահատում, արժևորում և չափում

Թեկնածուական և դոկտորական ատենախոսությունների ղեկավարում
«Հասկացում արտահայտող բայերի իմաստագործաբանական բնութագիրը անգլերենում (հայերենի զուգադրությամբ)» (պաշտպանված է 2018թ.)
«Տնտեսական իրադարձության լեզվաճանաչողական մոդելավորումը» (պաշտպանված է 2017թ.)
«Ներիմաստի դրսևորումը երկխոսության մեջ (անգլերեն նյութի հիման վրա)» (պաշտպանված է 2014թ.)
«Իմաստային ժխտման կարգը և դրա արտահայտման միջոցները ժամանակակից անգլերենում» (պաշտպանված է 2014թ.)
«Գնահատողականության ուժգնացման իմաստագործառական առանձնահատկությունները ժամանակակից անգլերենում» (պաշտպանված է 2013թ.)
«Ժամանակային հարաբերականության կարգը ժամանակակից անգլերենում` իսպաներենի զուգադրությամբ» (պաշտպանված է 2007թ.)
«Անգլերեն գործարար նամակագրության լեզվաոճական առանձնահատկությունները» (պաշտպանված է 2006թ.)
«Քաղաքավարության կարգի իմաստագործաբանական արժեքը ժամանակակից անգլերենում» (պաշտպանված է 2006թ.)
«Լայնիմաստ գոյականների իմաստային և գործառական առանձնահատկությունները անգլերենում» (պաշտպանված է 2006թ.)
«Շարժում արտահայտող միջոցները ժամանակակից անգլերենում» (պաշտպանված է 2001թ.)
«Բայի ժամանակաձևի` սահմանական եղանակի իմաստային և գործառական առանձնահատկությունները անգլերենում և հայերենում» (պաշտպանված է 1992թ.)
«Ժամանակի ցուցայնության կարգը անգլերենում` հայերենի զուգադրությամբ» (պաշտպանված է 1991թ.)

Մասնագիտական անդամակցություն
1982-1991 թթ. - ՀՍՍՀ Բարձրագույն կրթության նախարարության մեթոդմիավորման «Օտար լեզուներ» մեթոդխորհրդի գիտքարտուղար
1991 թ.-ից մինչ այժմ - ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության (2019թ.-ից Եվրոպական լեզուների և հաղորդակցության) ֆակուլտետի Գիտական խորհրդի անդամ
1994-2005 թթ. - ԵՊՀ-ում գործող ԲՈՀ-ի գիտական աստիճաններ շնորհող 009 «Գերմանական լեզուներ» մասնագիտական խորհրդի անդամ
1999 թ.-ից մինչ այժմ - ՀՀ ԿԳ նախարարության գիտամեթոդական միավորման առարկայական հանձնաժողովի անդամ
1998-2012 թթ. - ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի Գիտական խորհրդի անդամ
2003-2004 թթ. - AASE-ի՝ Անգլերենի ուսումնասիրության հայկական ասոցիացիայի (Անգլերենի ուսումնասիրության Եվրոպական ֆեդերացիայի) անդամ
2005 թ.-ից մինչ այժմ - AASE-ի՝ Անգլերենի ուսումնասիրության հայկական ասոցիացիայի (Անգլերենի ուսումնասիրության Եվրոպական ֆեդերացիայի անդամ) փոխնախագահ
2005-2019թթ. - ԵՊՀ-ում գործող ԲՈՀ-ի գիտական աստիճաններ շնորհող 009 «Գերմանական լեզուներ» (2014 թ.-ից` «Օտար լեզուներ») մասնագիտական խորհրդի գիտքարտուղար
2020 թ.-ից - ԵՊՀ-ում գործող ԲՈԿ-ի գիտական աստիճաններ շնորհող 009 «Օտար լեզուներ» մասնագիտական խորհրդի նախագահ
2005 թ.-ից մինչ այժմ - LATEUM (Linguistic Association of the Teachers of English at the University of Moscow) լեզվաբանական ասոցիացիայի անդամ
2006-2011 թթ. - ԵՊՀ Գիտական խորհրդի անդամ

Այլ մասնագիտական գործունեություն
2012 թ-ից մինչ այժմ - ՈԱԱԿ փորձագետ
2007-2018թթ. - ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի «Օտար լեզուները Հայաստանում» գիտամեթոդական հանդեսի հիմնադիր և գլխավոր խմբագիր. ISSN 1829-4138
1995 թ-ից մինչ այժմ - «Օտար լեզուները բարձրագույն դպրոցում» գիտական հանդեսի հիմնադիր և գլխավոր խմբագիր. ISSN 1829-2453
1982-1991 թթ. - «Օտար լեզուներ: Արտասահմանյան գրականություն» գիտական աշխատությունների միջբուհական ժողովածուի գլխավոր խմբագիր

Պետբյուջեից ֆինանսավորվող նախագծերի գիտական ղեկավար
2005-2007 թթ. - «Հայերենից լեզվական տրանսֆերի (փոխանցման) առանձնահատկությունները անգլերեն լեզվի լսարանում (նախաբուհական և բուհական մակարդակներում)»:
2008-2010 թթ. - «Երկխոսությունը միջմշակութային համատեքստում»

Միջազգային կոնֆերանսների և սեմինարների մասնակցություն
ՀՀ, ՌԴ, Մեծ Բրիտանիա, Ճապոնիա, Լյուքսեմբուրգ, Թուրքիա, Ֆրանսիա, Դանիա, Իտալիա, Սլովակիա, Մալթա, Իռլանդիա, Շվեյցարիա, Իսպանիա, Գերմանիա, Չեխիա, Նորվեգիա

Պարգևներ
ԵՊՀ պատվոգրեր (1985, 2001, 2006, 2011)
ԵՊՀ արծաթե հուշամեդալ (1999, 2009)
ԵՊՀ ոսկե հուշամեդալ (2019)
Ֆրիտյոֆ Նանսենի ոսկե մեդալ (2010)

Օտար լեզուներ
անգլերեն, ռուսերեն, գերմաներեն

yerznkyan@ysu.am

Ելենա Լևոնի Երզնկյան

Ամբիոնի վարիչ | Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ - Անգլերենի թիվ 2 ամբիոն
 
 

Գիրք/Book

Е. Л. Ерзинкян

Лингвистическая категория вежливости: семантика и прагматика | Изд. ЕГУ. 2018, 410 с.

Е. Л. Ерзинкян

Дейксис слова: семантика и прагматика | Ереван, Изд. ЕГУ, 2013, 480 с.

Y. Yerznkyan , M. Voskanyan , L. Barseghyan

The Basics of Business English | Yerevan, Yerevan State University Press, 2012

Y. Yerznkyan, S. Mkrtchyan

Preparation Tests - English | “Antares”, Windsor (UK)-Yerevan-Paris, 2010

Y. Yerznkyan , A. Abrahamyan , G. Melik-Bakhshyan , N. Avagyan , N. Mnatsakanyan , A. Gevorgyan

On Democracy in English | ԵՊՀ հրատարակչություն, Երևան, 2010, 3-րդ հրատ.` փոփոխ. և լրաց., 286 էջ |
1   2   3   4  |  Տեսնել բոլորը
 

Հոդված/Article

Ерзинкян Е.

Значение слова как предмет современной когнитивной семантики | «Օտար լեզուները բարձրագույն դպրոցում» հանդես, N14, ԵՊՀ հրատարակչություն, Երևան 2013, էջ 181 - 196 |

Երզնկյան Ե., Մանուկյան Ն.

Զեղչված կառույցները որպես ոչ կանխամտածված ներիմաստի կրողներ | «Օտար լեզուները բարձրագույն դպրոցում» հանդես, N15, ԵՊՀ հրատարակչություն, Երևան 2013, էջ 65 - 74 |

Երզնկյան Ե., Մանուկյան Ն.

Կանխամտածված ներիմաստի արտահայտումը զեղչված և անավարտ նախադասություններում | Օտար լեզուները Հայաստանում, N 5, 2013, Երևան, ԿԱԻ հրատ., էջ 19-32

Е. Л. Ерзинкян

Дейктичность как проявление антропоцентизма в языке | Օտար լեզուները բարձրագույն դպրոցում (գիտական աշխատությունների ժողովածու), N 13, Երևան, ԵՊՀ հրատ., 2012, էջ 152-165

Ե. Երզնկյան, Լ. Հարությունյան

Фразеологическая широкозначность (на материале исследования фразеологических единиц с широкозначным компонентом thing в английском языке) | «Կանթեղ» գիտական հոդվածների ժողովածու, 3 (52), «Ասողիկ» հրատարակչություն, Երևան, 2012, էջ 84-93
1   2   3   4   5   6   7   8   9   10  |  Տեսնել բոլորը
 

Թեզիս/Thesis

Yelena Yerznkyan, Diana Movsisyan

The Process of Understanding from Cross-Cultural Perspective | RaAM 2020 Hamar-Norway, 2020, 169 էջ

Yelena Yerznkyan, Diana Movsisyan

Understanding From The Perspective Of Cognitive Metaphor | Researching Metaphor - Cognitive and other, 2019, 146 էջ

Yelena Yerznkyan, Susanna Chalabyan, Lusine Harutyunyan

Cognitive Metonymy as the Main Function of Event-Denoting Words (based on the material of business news) | The 14th ESSE Conference. 2018, 133-134 pp. |

Yelena Yerznkyan, Tatev Gyurjyan

Monolingual English and Armenian Dictionaries: Structural, Semantic and Pragmatic Perspectives | The 5th International Symposium on History of English Lexicography and Lexicology (HEL-LEX5). 2017, p. 52-53 |

Yelena Yerznkyan, Susanna Chalabyan

On the Idiomatic Usage of Deictic Verbs | The 13th Conference of the European Society for the Study of English (ESSE – 2016). 2016, p. 78 |