Օրացույց

Հեղինակի որոնում

Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ռ | Ս | Վ | Տ | Ր | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ | Ֆ

Նորություններ

Իրավագիտության ֆակուլտետի ամենամյա գիտական նստաշրջանի նպատակը ասպիրանտների և հայցորդների գիտական աշխատանքների ամփոփումն ու դրանց արդյունքների քննարկումն է:

 

«Այն հետաքրքիր միջոցառում է, որի ընթացքում մեր ասպիրանտները և հայցորդները ներկայացնում են իրենց գաղափարները և միևնույն ժամանակ ստանում նոր լիցքեր՝ հետագայում շարունակելու հետազոտական աշխատանքները»,- մեզ հետ զրույցում ասաց ֆակուլտետի դեկանի տեղակալ Արմեն Հայկյանցը:

 

Պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչ, ինչպես նաև գիտաժողովի նիստի նախագահ Արթուր Վաղարշյանը նշեց, որ գիտական առաջատար կազմակերպություններում նման ձևաչափով միջոցառումներ շատ հաճախ են կազմակերպվում. «Այդ միջոցառումների նպատակն ասպիրանտների և հայցորդների հաղորդակցություն է, որոնց ժամանակ գիտական հանրույթի մյուս անդամները ստանձնում են ընդդիմախոսի դերը: Հուսով եմ՝ մեր միջոցառումն էլ կպահպանի այդ ձևաչափը և կգրանցի ակնկալվող արդյունքները»:

 

 

Երկօրյա նստաշրջանին մասնակցում են 27 զեկուցողներ, որոնք ներկայացնում են իրավական հիմնախնդիրներ իրավունքի բոլոր բնագավառներից: Բացի ֆակուլտետի ասպիրանտներից և հայցորդներից՝ այս տարվա նստաշրջանին զեկուցումներով հանդես են գալիս նաև Արցախի պետական համալսարանի ներկայացուցիչները, ինչը, Արմեն Հայկյանցի հավաստմամբ, երկու համալսարանների միջև առկա գիտական համագործակցության հաստատումն է:

 

Դեկանի տեղակալի փոխանցմամբ, նստաշրջանին հնչած զեկուցումները տպագրվելու են ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտների և հայցորդների նստաշրջանի նյութերի ժողովածուում, որը հասանելի է գիտական լայն հանրությանը:

 

Տեղեկացնենք, որ դեկտեմբերի 6-ին մեկնարկելու է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի տարեկան գիտական նստաշրջանը:

 

Քնար Միսակյան

 


Մեզ հետ զրույցում պրոֆեսորը պատմեց երկու երկրների կրթական համակարգի, ուսանողների և Ֆրիտյոֆ Նանսենի մասին:

- Ի՞նչ կարող եք մեզ պատմել Հայաստանում ունեցած Ձեր փորձառության մասին:

- Ես նախկինում շատ բան չգիտեի Հայաստանի մասին, միայն գիտեի, որ այն նախկին Խորհրդային Միության երկրներից է:

Բայց հիմա, երբ ես ամեն տարի հնարավորություն ունեմ այցելելու Հայաստան, շատ բան եմ իմացել Հայաստանի, հայոց պատմության և մշակույթի մասին: Այդ հարցերում ինձ օգնել են իմ գործընկերները:

Կարծում եմ՝ հիմա գիտեմ, թե ինչ տրամաբանությամբ են այստեղ գործերն առաջ գնում:

Հայերը շատ հյուրընկալ են, և ես ցանկանում եմ, որ իմ նորվեգացի ընկերներն անպայման այցելեն Հայաստան:

Ինչ վերաբերում է հայոց պատմությանը, ապա ես գիտեմ Հայոց ցեղասպանության մասին, որն իրականում այնքան էլ հայտնի չէ Եվրոպայի արևմուտքում:  Ես նաև բավականաչափ ժամանակ ունեմ` ավելին իմանալու Հայաստանի կրթական համակարգի մասին:

Կարող եմ ասել, որ հայ ուսանողները հարուստ են տեսական գիտելիքներով, բայց երբ սկսում են գործնականում օգտագործել իրենց գիտելիքները, այդ ժամանակ նրանց պետք է օգնել:

 

 

- Ի՞նչ կարող եք ասել հայկական կրթական համակարգի մասին:

- Այն տարբերվում է այն ամենից, ինչին ես ծանոթ եմ եղել:

- Քանի որ մենք խոսեցինք տարբերությունների մասին, որո՞նք են հիմնական տարբերությունները հայ և նորվեգացի ուսանողների միջև:

- Ես հյուրընկալել եմ հայ շատ ուսանողների, այնպես որ կարող եմ ասել, որ նրանք աշխատասեր են: Նորվեգիայի համալսարանում ուսանողները ստանում են բանալի քարտեր և կարող են ազատ մուտք գործել շենքեր ու լաբորատորիաներ, եթե, օրինակ, ցանկանում են աշխատել աշխատանքային ժամերից հետո և հանգստյան օրերին:

 Այդ գործընթացը հանգեցնում է անվտանգության ապահովման որոշ խնդիրների. օրինակ, առանց վերահսկողության նրանք օգտագործում են քիմիական վտանգավոր նյութեր, բայց պետք է հաշվի առնել, որ նորվեգացիներն առողջության անվտանգության և շրջակա միջավայրի պահպանության վերաբերյալ ունեն խիստ կանոնակարգեր:

Երբեմն ուսանողները լեզվական խնդիրեր են ունենում, որոնք այդքան էլ մտահոգիչ չեն:

Նորվեգիայում ասպիրանտուրան լավ ֆինանսավորվում է կրթաթոշակներով, այսինքն՝ ուսանողները կարող են ամբողջ ժամանակը տրամադրել ուսմանը`առանց համալսարանից դուրս աշխատելու: Ես զարմացա, երբ իմացա, որ այստեղ շատերը, բացի ասպիրանտուրայում սովորելուց, պետք է աշխատեն, ինչը կյանքը բարդացնում է և դանդաղեցնում ուսումնական առաջընթացը:

Խոսելով հայ և նորվեգացի ուսանողների միջև եղած տարբերությունների մասին՝ կարող եմ ասել, որ հայ ուսանողները շատ կազմակերպված են և մեծ հարգանք են տածում դասախոսների հանդեպ, որը մենք հաճախ չենք տեսնում Նորվեգիայում:

- Մեզ կպատմե՞ք ձեր առարկայի մասին:

- Այս ծրագիրը բարձրագույն կրթական ցանցային ծրագիր է ասպիրանտուրայում և մագիստրատուրայում ուսանող ուսանողների համար:

Ծրագրի հիմնական նպատակը բարձրագույն կրթության կատարելագործումն ու արդիականացումն է, բուհերի միջազգայնացման բարձրացումը, ուսանողների միջազգային փորձի ապահովումը:

Մենք նաև ցանկանում ենք երկարաժամկետ համագործակցություն հաստատել Հայաստանի և Նորվեգիայի համալսարանների, ինչպես նաև Հայաստանի և այս տարածաշրջանի այլ երկրների միջև:

Մենք հնարավորություն ունենք ուսումնասիրություններ կատարելու Հայաստանի միջավայրում, օրինակ, տաք աղբյուրների և աղի կամ թթվային տարածքներում, իմանալու, թե ինչպիսի մանրէներ են
ապրում այնտեղ, արդյո՞ք դրանք կարող են որևէ օգուտ բերել արդյունաբերությանը կամ գյուղատնտեսությանը:

- Ի՞նչ կցանկանայիք ավելացնել:

- Ես նաև իմացա, որ Հայաստանում կա ավելորդ թղթաբանություն, ինչը դժվարացնում է իմ գործընկերների աշխատանքը:

 Մտածում եմ, որ այն մնացել է խորհրդային ժամանակներից, քանի որ նմանօրինակ համակարգեր հանդիպել եմ նաև նախկին խորհրդային երկրներում:

Բացի դրանից՝ ես շատ բան չգիտեի, թե ինչ է արել Ֆրիտյոֆ Նանսենը հայ ժողովրդի համար: Ես շատ հպարտ եմ և տպավորված, թե ինչպես են հայերը հարգում նրան:

Համաժողովի աշխատանքներին մասնակցել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքական գիտության պատմության և տեսության ամբիոնի դասախոս, քաղ. գիտ. դոկտոր Խաչիկ Գալստյանը։ 

 

Հեղինակն առաջ է քաշում այն գաղափարը, որ հետխորհրդային տարածքում ընթացող ինտեգրացիոն գործընթացներից ամենամասշտաբայինը Եվրասիական ինտեգրացիոն նախագիծն է, որն աստիճանաբար ընդլայնում է իր աշխարհագրությունն ու համագործակցության շրջանակները։ Ըդլայնման հետ մեկտեղ, Եվրասիական Միության առջև ծառանում են նոր մարտահրավերներ ու խնդիրներ։

Դրանցից, թերևս, ամենաարդիականը եվրասիական տարածքի կոնֆլիկտային տարածաշրջանների ու չճանաչված պետությունների եվրասիական ինտեգրմանը մասնակցության հիմանխնդիրներ են։ Այդ համատեքստում հեղինակը դիտարկում է եվրոռեգիոնների գործունեության փորձն ու այդ մոդելի կիրառման հնարավորությունները եվրասիական տարածքում առկա չճանաչված պետությունների ինտեգրման գործում։ Մասնավորապես, առաջ է քաշվում եվրասիական ռեգիոնների գաղափարը, որպես չճանաչված հանրապետությունների դեպքում կիրառելի սկզբունքորեն նոր կարգավիճակ, որն էականորեն փոխում է հակամարտող կողմերի նախնական ընկալումներն ու նոր հնարավորություններ է բացում միասնական ինտեգրացիոն միջավայրում էթնոքաղաքական հակամարտությունների փոխակերպման համար։   

 

 Նշենք, որ հանդիպումների և քննարկումների ընթացքում ներկայացվել են ԵՊՀ-ում կոնֆլիկտոլոգիական առարկաների (կոնֆլիկտների փոխակերպում, բանակցային տեխնոլոգիաներ) դասավանդման փորձն ու առանձնահատկությունները։

 

Խ. Գալստյանի գիտական զեկուցումը նվիրված էր հետխորհրդային տարածքի էթնոքաղական հակամարտությունների փոխակերպման գործում ինտեգրացիոն պարադիգմայի կիրառման հնարավորություններին։ 

 

Հեղինակն առաջ է քաշում այն գաղափարը, որ հետխորհրդային տարածքում ընթացող ինտեգրացիոն գործընթացներից ամենամասշտաբայինը Եվրասիական ինտեգրացիոն նախագիծն է, որն աստիճանաբար ընդլայնում է իր աշխարհագրությունն ու համագործակցության շրջանակները։ Ըդլայնման հետ մեկտեղ, Եվրասիական Միության առջև ծառանում են նոր մարտահրավերներ ու խնդիրներ։

 

«Դրանցից, թերևս, ամենաարդիականը եվրասիական տարածքի կոնֆլիկտային տարածաշրջանների ու չճանաչված պետությունների եվրասիական ինտեգրմանը մասնակցության հիմանխնդիրներ են»,- նշեց Խ. Գալստյանը։

Այդ համատեքստում հեղինակը դիտարկում է եվրոռեգիոնների գործունեության փորձն ու այդ մոդելի կիրառման հնարավորությունները եվրասիական տարածքում առկա չճանաչված պետությունների ինտեգրման գործում։ Մասնավորապես, առաջ է քաշվում եվրասիական ռեգիոնների գաղափարը, որպես չճանաչված հանրապետությունների դեպքում կիրառելի սկզբունքորեն նոր կարգավիճակ, որն էականորեն փոխում է հակամարտող կողմերի նախնական ընկալումներն ու նոր հնարավորություններ է բացում միասնական ինտեգրացիոն միջավայրում էթնոքաղաքական հակամարտությունների փոխակերպման համար։   

 

          

ԵՊՀ կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի, Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնի ու Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպված գիտաժողովին մասնակցում էին տարբեր բուհերի ու ակադեմիական ինստիտուտների ներկայացուցիչներ, գիտնականներ Ռուսաստանից և Բելառուսից:

 

Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ բնական և ճշգրիտ մասնագիտությունների գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը, Կենսաբանության ֆակուլտետի դեկան Էմիլ Գևորգյանը, ԵՊՀ կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ Արմեն Թռչունյանը, Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնի տնօրեն Կարեն Թռչունյանը, ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ԳԱԱ թղթակից անդամ Ռուբեն Հարությունյանը, Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի տնօրենի տեղակալ Ացամազ Բիչենովն ու կենտրոնի ռուսաց լեզվի և կրթության վարչության պետի տեղակալ Աննա Մարգարյանը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, օտարերկրյա հյուրեր:

 

 

Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնի տնօրեն, գիտաժողովի կազմկոմիտեի նախագահ Կարեն Թռչունյանը, ողջունելով ներկաներին, ասաց. «ԵՊՀ մի շարք գիտնականներ հանդես են եկել «Կենսաքիմիայի, ճառագայթային և տիեզերական կենսաբանության արդի միտումները. մեծ Սիսակյանը և նրա հետազոտությունների կարևորությունը» գիտաժողովը կազմակերպելու նախաձեռնությամբ, որի անցկացմանն աջակցել են ԵՊՀ ղեկավարությունն ու Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում վերջիններիս»:

 

Կ. Թռչունյանը նշեց, որ միջոցառումը նվիրված է ԵՊՀ հիմնադրման 100 ու Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի 10-ամյակներին:

 

ԵՊՀ բնական և ճշգրիտ մասնագիտությունների գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը, ողջունելով հյուրերին և գիտաժողովի մասնակիցներին, ասաց, որ ԵՊՀ-ն աջակցում է նմանօրինակ գիտական միջոցառումների անցկացմանը, և շատ հաճելի է, որ այն նվիրված է ԵՊՀ 100-ամյակին, և արդյունավետ գիտական աշխատանք մաղթեց բոլորին:

 

 

Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի տնօրենի տեղակալ Ացամազ Բիչենովը, իրենց կենտրոնի կողմից ողջունելով բոլորին, շնորհակալություն հայտնեց գիտաժողովի կազմակերպիչներին՝ նշելով, որ այսօր առաջնային է այնպիսի հետազոտությունների անցկացումը, որոնք նպաստում են գիտական ներուժի բացահայտմանն ու զարգացմանը, և հույս հայտնեց, որ գիտաժողովն ավելի սերտ գիտական կապեր կստեղծի Հայաստանի ու Ռուսաստանի միջև:

 

Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի ռուսաց լեզվի և կրթության վարչության պետի տեղակալ Աննա Մարգարյանը գիտաժողովի մասնակիցներին և հյուրերին ներկայացրեց իրենց կենտրոնի կողմից իրականացվող կրթական ծրագրերը՝ նշելով, որ ամեն տարի ասպիրանտուրայի և դոկտորանտուրայի ծրագրերի համար մոտ 200 անվճար տեղ է լինում, ինչը հնարավորություն է տալիս կրթությունը շարունակելու Ռուսաստանի հայտնի բուհերում. «Կարծում եմ՝ նմանօրինակ գիտաժողովները լավագույն հարթակ են ստեղծում տարբեր երկրների երիտասարդ գիտնականների շփման համար՝ նպաստելով գիտական նոր հետազոտությունների և նորարարությունների անցկացմանը: Գիտաժողովն առաջին անգամ է անցկացվում, սակայն հուսով եմ, որ այն ավանդական կդառնա»:

 

Ողջույնի խոսքերից հետո հայ, ռուս և բելառուս գիտնականները զեկուցումներ կարդացին «Բույսերի կենսաքիմիա», «Նյութափոխանակության կենսաքիմիա», «Ճառագայթային և տիեզերական կենսաբանություն», «Կիրառական մանրէաբանություն և կենսատեխնոլոգիա» խորագրերով սեկցիաներում:

 

 

 

Հասմիկ Ասլանյան

Գիտաժողովին ներկա էին Սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Արթուր Մկրտիչյանը, ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմից ներկայացուցիչներ, ֆակուլտետի ՈԻԳԸ նախագահ Սրբուհի Միչիկյանը, տարբեր կուրսերի ուսանողներ, շրջանավարտներ:

 

Գիտաժողովում հանձնաժողովի անդամներն էին ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի սոց․ գիտ․ դոկտոր, պրոֆեսոր Հասմիկ Գևորգյանը, սոց․ գիտ․ թեկնածու, դոցենտ Ադրինե Բաբլոյանը, սոց․ գիտ․ թեկնածու, դոցենտ Հարություն Վերմիշյանը, ասիստենտ Եվգինե Վարդանյանը։

Միջոցառման սկզբում ողջույնի և բացման խոսքով հանդես եկավ Ս․Միչիկյանը` նշելով, որ ֆակուլտետի ՈՒԳԸ-ն ամեն տարի կազմակերպում է գիտաժողով: Այս տարվա գիտաժողովը նվիրված է ֆակուլտետի հիմնադրման 15-ամյակին:

 

«Գիտաժողովը մասնագիտական քննարկման հարթակ է ստեղծում երիտասարդ գիտնականների համար՝ հնարավորություն տալով հետագայում տպագրելու իրենց գիտական աշխատանքները»,- ասաց ՈւԳԸ նախագահը։

Ներկաներին ողջունեց նաև Սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Արթուր Մկրտիչյանը, որը շեշտեց՝ ՈՒԳԸ անդամ լինելը նշանակում է կյանքը տեսնել գիտության ասպարեզում։

 

 

 

«Նմանօրինակ միջոցառումները շատ լավ դպրոց են համապատասխան ունակություններ և հմտություններ ձևավորելու, գիտական թեզեր պատրաստելու և ելույթներ ունենալու համար»,- ասաց դեկանը։

 

Ա. Մկրտիչյանը հիշեցրեց ելույթներ ունենալու կարգը և նշեց, որ նոյեմբերի 13-ին՝ ֆակուլտետի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ, գիտաժողովում երկրորդ և երրորդ տեղ զբաղեցրած մասնակիցները ստանալու են պատվոգրեր, իսկ առաջին տեղ զբաղեցնողը, բացի  պատվոգրից, կստանա նաև դրամական պարգև։

 

«Սա արդեն ավանդույթ է։ Ես շատ ուրախ եմ, որ այս ավանդույթը հաջողությամբ ներդրել և կարողանում ենք տարիներ շարունակ պահպանել։ Բոլորին մաղթում եմ հաջողություն։ Ճիշտ է, վերջում հաղթողը մեկն է լինում, բայց կարծում եմ՝ գիտության ոլորտում, վերջիվերջո, հաղթում են բոլորը։ Գիտությունն այնպիսի բնագավառ է, որտեղ, երբ կիսվում ես, ոչինչ չես կորցնում, այլ ընդհակառակը՝ հարստանում ես»,- ասաց Արթուր Մկրտիչյանը:

 

Սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողները զեկուցումներ կարդացին «Հայատյացությունը որպես Ադրբեջանի պաշտոնական գաղափարախոսություն», «Լռության պարույրի դրսևորումները և նոր հեռանկարները սոցիալական ցանցերում», «Մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետի դերը մասնավոր ոլորտի կազմակերպությունների աշխատակիցների կարիերայի կառավարման գործընթացում» և այլ թեմաներով։

 

Զեկուցումների վերջում տեղի ունեցան հարցուպատասխան և քննարկում։

 

Մարինա Առաքելյան