Շավարշ Միքայելի Քոչարյան
Կենսագրություն
Կրթությունը
1971 թ. ավարտել է Երեւանի Պոլիտեխնիկական ինստիտուտի տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետը` ինժեներ-մաթեմատիկոսի մասնագիտությամբ
1975 թ. ավարտել է Մոսկվայի Գենետիկայի Համամիութենական Գիտահետազոտական ինստիտուտի ասպիրանտուրան, մոլեկուլյար գենետիկի մասնագիտությամբ
1977 թ. Մոսկվայում պաշտպանել է Կենսաբանական գիտությունների թեկնածուի թեզը «Գենետիկա» մասնագիտությամբ
Հեղինակ կամ համահեղինակ է 100-ից ավելի գիտական աշխատությունների եւ 30-ից ավելի տարբեր երկրներում արտոնագրված (այդ թվում ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա) գյուտերի
1983 թ. Դոցենտ

Աշխատանքային փորձ
1971 - 1972 թթ. աշխատել է Գենետիկայի Համամիութենական Գիտահետազոտական ինստիտուտի Չարենցավանի մասնաճյուղում` որպես ավագ լաբորանտ:
1976 - 1981 թթ. աշխատել էՀԽՍՀ ԳԱ Փորձարարական կենսաբանության ինստիտուտում (Երեւան) եւ ՀԽՍՀ ԳԱ Մանրէաբանության ինստիտուտում (Աբովյան)` որպես կրտսեր գիտաշխատող:
1981 - 1990 թթ. աշխատել է Երեւանի կենսատեխնոլոգիայի ինստիտուտում` որպես ավագ գիտաշխատող, լաբորատորիայի վարիչ, բաժնի վարիչ:
1990, 1995, 1999 եւ 2003 թվականներին ընտրվել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր:
1990 - 1995 թթ. հանդիսացել է ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ, «Ազգային ժողովրդավարներ» պատգամավորական խմբի նախագահ:
1992 - 1995 թթ. եւ 1999 - 2003 թթ. հանդիսացել է ԱՊՀ խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ:
1995 - 1999 թթ. հանդիսացել է ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, Ազգային Ժողովրդավարական միության (ԱԺՄ) խմբակցության քարտուղար:
1999 - 2003 թթ. զբաղեցրել է ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնը:
1999 - 2003 թթ. հանդիսացել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ:
2003 թ-ից հանդիսացել է ԱԺ Եվրաինտեգրման ժամանակավոր հանձնաժողովի եւ Սոցիալական, առողջապահության ու բնության պահպանության հարցերի հանձնաժողովի անդամ:
2003 - 2005 թթ. հանդիսացել է ԵԽ Խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ
2008 թ. սեպտեմբերի 13-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ
2011 թ-ից Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ
2018 թ. հունիսի 8-ին ՀՀ վարչապետի որոշմամբ վերանշանակվել է ԱԳ նախարարի տեղակալ

Մասնագիտական գործունեություն
1999 թ-ից «Ժողովրդավարություն. իրավական եւ քաղաքական վերլուծությունների կենտրոն» ՀԿ անդամ է:
2000 - 2003 թթ. հանդիսացել է Երեւանի Ճարտարագիտական համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ:
2000 թ-ից «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի անդամ է:
2005 թ-ից Եվրոպայի Խորհրդի քաղաքական դասընթացների Երեւանյան դպրոցի հոգաբարձուների խորհրդի անդամ է, դասավանդում է նույն դպրոցում:
2007 թ. հուլիսից ղեկավարում է «Ժողովրդավարություն և քաղաքակրթություն» ՀԿ-ն:
2009 թ. Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի և Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ:
2011 թ սեպտեմբերի 01-ից դասախոսում է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում:

Օտար լեզուներ
ռուսերեն, անգլերեն

Պարգևներ
1986 թ. ԽՍՀՄ Պատվո նշան շքանշանով
2011 թ. ԼՂՀ «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշան
2011 թ. ՀՀ «Մխիթար Գոշ» մեդալ
2015 թ. ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ

Շավարշ Միքայելի Քոչարյան

Դոցենտ | Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ - Միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոն
 
 

Հոդված/Article

Շ. Քոչարյան

Ինչու դեռևս կարգավորված չէ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը (Pourquoi le conflit du Haut-Karabagh n’est toujours pas réglé) | Ed. Jean-Pierre Vettovaglia, Prévention des crises et promotion de la paix (volume III). Déterminants des conflits et nouvelles formes de prévention, Bruylant, septembre 2013, pp. 569-593 |

Շ. Քոչարյան

Հայաստան. ժողովրդագրական մարտահրավերներ | «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (11), 2006թ., էջ 82-98 |

Շ. Քոչարյան

Ինչի մասին է ահազանգում աշխարհի փորձը, և որն է մեր ճանապարհը | «Լրագիր», 13-14 ապրիլի 1995թ. |