ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  Կենսագրություն
  ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Yerevan State University Երևանի Պետական Համալսարան | Պաշտոնական Կայք
Yerevan State University
Հասցե`
Ալեք Մանուկյան 1

Հեռախոս`
(37410) 555240

Ֆաքս`
(37410) 554641

Էլ.փոստ`
info@ysu.am
ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ
«Կադանսը» ԵՊՀ-ում
«Կադանսը» ԵՊՀ-ում
26.03.13
ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների  Անվան Գրադարան


ԵՊՀ հեռախոսահամարների տեղեկատու
Երևանի Պետական Համալսարան | Պաշտոնական ԿայքNews
ՀԱՐՑ/ՊԱՏԱՍԽԱՆ
ԵՊՀ ԳՐԱԴԱՐԱՆԸ 90 ՏԱՐԵԿԱՆ Է
ԵՊՀ ԳՐԱԴԱՐԱՆԸ 90 ՏԱՐԵԿԱՆ Է

Print[22.11.11]
Հոբելյանական միջոցառումների շարքում այսօր մեկնարկեց գրադարանային ոլորտը ներկայացնող գիտաժողովը:
Այն կրում է «Գրադարանների դերը համալսարանական գիտակրթական համակարգի զարգացման գործընթացում» խորագիրը: Կազկոմիտեի հավաստմամբ` տեղեկատվական տեխնոլոգիաների արդյունավետ կիրառման շնորհիվ միջազգային եւ եվրոպական գրադարանները կարողացան արդյունավետորեն իրականացնել հանրային արժեքների սոցիալականացման գործընթացը, ինչն էլ հնարավորություն ստեղծեց զարգացնելու ազգային մշակույթն ու բարձրացնել քաղաքացիական գիտակցությունը: Գրադարանները դադարեցին լինել միայն գրականության պաշարների համալրման ու պահպանման հաստատություններ:

Հոբելյանական տարվա ընթացքում սա միակ միջոցառումը չէր: Եղել են գրքերի շնորհանդեսներ, քննարկումներ: Գիտաժողովի նպատակն էլ այն էր, որ մասնակիցները շատ հարցերի նայեն գրադարանագիտության տեսանկյունից, ինչպես նաեւ հասարակության ուշադրությունը հրավիրեն գրադարանային ոլորտի ու ենթակառուցվածքների վրա: ԵՊՀ Սարգիս եւ Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի տնօրեն Աշոտ Ալեքսանյանը ցավով նշում է, որ Հայաստանում այս ոլորտի իրավական կարգավորումը բավականին հետ է մնացել մյուս ոլորտներից:

«3 գրադարաններ` Ազգային, ԵՊՀ-ի եւ ՀՀ ԳԱԱ-ի, անգնահատելի դեր են կատարել եւ դեռ շարունակում են կատարել մեր երկրի գիտակրթական կյանքում: Այս վիրտուալ աշխարհում ցանկություն ենք ունենում առնչվելու նույնիսկ գրքի հնության հետ: Եթե գիրքը հին է, ուրեմն պետք է եկել մարդկանց»,- ասում է ԵՊՀ պրոռեկտոր Գեղամ Գեւորգյանը եւ հավելում, որ համալսարանի ղեկավարությունն այսուհետ էլ անելու է ամեն ինչ գրադարանի զարգացման համար:

Գիտաժողովում ներկայացված էր գրադարանագիտական ամբողջ ոլորտը` ե՛ւ քաղաքային, ե՛ւ մարզային, ե՛ւ ազգային: Նախապես մասնակցության հայտ էին ներկայացրել 50-ից ավելի աշխատանքների հեղինակներ, սակայն դրանցից 9-ն են ընտրվել: Մասնակիցներից միայն 4-ն էին ԵՊՀ-ից: Մյուսները ներկայացնում էին հանրապետության այլ գրադարաններ:

Նշենք, որ ԵՊՀ գրադարանը Սարգիս եւ Մարի Իզմիրլյանների անունով կոչվեց 1997 թ-ին: Համալսարանականներին շնորհավորելու էր եկել նաեւ «Իզմիրլյան» հիմնադրամի գործադիր տնօրեն Տարոն Առաքելյանը: «Պատահական չէ, որ 90-ական թվականներին այս ընտանիքը 2 կարեւոր ներդրում կատարեց ռազմական եւ գիտության բնագավառներում: Շուրջ 1 մլն դոլար տրամադրվեց, որպեսզի վերակառուցվի եւ վերազինվի ԵՊՀ գրադարանի շենքը»,- ասում է նա:

Վաղը` գիտաժողովի 2-րդ օրը, նախատեսվում է կլոր սեղան-քննարկում, որտեղ կամփոփվեն գիտաժողովի արդյունքները, ինչպես նաեւ մասնակիցները կփորձեն ոլորտի առջեւ ծառացած խնդիրների լուծման ուղիներ գտնել: Հավելենք, որ նախատեսվում է հրատարակել գիտաժողովի ընտրված հոդվածների ժողովածու:
[24.05.13]News
ՌԴ ԲՈՒՀԵՐՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ՀՀ ԿԳ նախարարությունը հայտարարում է մրցույթ 25 կրթաթոշակային տեղի համար:
[24.05.13]News
ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ԲԱՑ ՔՆՆԱՐԿՄԱՆ
ԵՊՀ հավատարմագրման գործընթացը միջազգային փորձագետների ուշադրության կենտրոնում է:
[24.05.13]News
ՌԵԿՏՈՐԸ ԿՈՂՄ Է ԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Համալսարանական ակտիվ ուսանողները հանդիպել էին ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ:
[24.05.13]News
ԳԻՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ
Ապագայի գիտությունը՝ նանոտեխնոլոգիան, Մայր բուհում է համախմբել գիտնականներին:
[24.05.13]News
ԲՈՒՀ-ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱ. ԵՎՐՈՊԱԿԱՆ ՈՒ ՏԵՂԱԿԱՆ ՓՈՐՁԻ ԽԱՉՄԵՐՈՒԿՈՒՄ
Այսօր ԵՊՀ-ում կազմակերպվել էր աշխատանքային հանդիպում, որտեղ եվրոպացի մասնագետները ներկայացնում էին իրենց հաջողված փորձը:
[23.05.13]News
ԵԲԿՏ ՆԱԽԱՐԱՐԱԿԱՆ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԸ ԵՎ 4-ՐԴ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՖՈՐՈՒՄԸ ԿԱՆՑԿԱՑՎԵՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Հայաստանն ընտրվել է որպես 2012-2015 թվականների ընթացքում Բոլոնիայի քարտուղարությունը հյուրընկալող երկիր:
[23.05.13]News
ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ITEC ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
Հնդկաստանի միջազգային տեխնիկական և տնտեսական համագործակցության (ITEC) ծրագրի շրջանակներում 2013-2014 ուստարվա ընթացքում կազմակերպվում են դասընթացներ:
[22.05.13]News
ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԿԱՐԻԵՐԱ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
Այսօր ԵՊՀ ուսանողները ծանոթացան CV գրելու և գործատուին դիմելու հմտություններին, ինչպես նաև աշխատաշուկայում առկա գենդերային խնդիրներին:
[22.05.13]News
ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Տեղի կունենա տնտեսագիտության ֆակուլտետի դեկանի ընտրություն
[21.05.13]News
«ՆԱ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԿՌՎԵԼ Է, ՔԱՆ ԵՂԵԼ Է ՈՒՍԱՆՈՂ»
Այս տարի ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանող-ազատամարտիկ Զաքար Ավանեսյանը կդառնար 43 տարեկան:
 1   2   3   4   5   6   7   8   9   10   >  >>
ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎՈՂԸ
ԳԼԽԱՎՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆ

Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ


ԵՊՀ մասնագիտական խորհուրդներ


ԴԵԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՄԲԻՈՆՆԵՐԻ ՎԱՐԻՉՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


«Էրազմուս Մունդուս» ծրագրի «WEBB», «BACKIS» եւ «Յանուս» նախագծեր:


ՕԼԻՄՊԻԱԴԱ-2013


YSU mail


Facebook.com/ysu.am
 
 
 
XZ Developed and Powered
mailto:info@ysu.aminfo@ysu.am
www.ysu.amwww.ysu.am

© Copyright Yerevan State University 2013