ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ. ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱ
[04.06.12]
ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտը նախաձեռնել էր արդիական թեմայով հանրապետական գիտաժողով:
Այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ հանրապետական գիտաժողով, որը կրում էր «Հայաստանի անվտանգությունը տարածաշրջանային ռազմաքաղաքական գործընթացների համատեքստում» խորագիրը:
Գիտաժողովի կազմակերպիչ, Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի ռազմավարական հետազոտությունների բաժնի վարիչ Ալվինա Աղաբաբյանը նշեց, որ այսօր մեզանում տարածաշրջանային ռազմաքաղաքական զարգացումների հետազոտման կարիք կա, ուստի գիտաժողովը միտված է վեր հանելու նշված ոլորտի խնդիրներն ու զարգացումները, այդ համատեքստում անդրադառնալու մեր անելիքներին ու Հայաստանի անվտանգությանը:
Ներկաներին ողջունեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը` ընդգծելով գիտաժողովի թեմայի կարեւորությունը. «Հանրապետական այս գիտաժողովը նվիրված է շատ արդիական մի թեմայի, որը մշտապես հուզում է բոլորին, այն կարեւոր է հատկապես այսօր, երբ ամբողջ աշխարհում տեղի են ունենում քաղաքակրթական այնպիսի փոփոխություններ ու գործընթացներ, որոնք ազդելու են ոչ միայն մեր տարածաշրջանի, այլեւ ամբողջ աշխարհի ապագայի վրա»:
ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի գիտական քարտուղար, գնդապետ Աշոտ Մելքոնյանն էլ իր խոսքում հակիրճ անդրադարձավ Հայաստանի ներկա ռազմաքաղաքական իրավիճակին, միջազգային զարգացումներին, նոր տիպի մարտահրավերներին եւ այդ թոհուբոհում Հայաստանի դիրքորոշմանը:
«Մեզանից պահանջվում է ճիշտ կողմնորոշվել ստեղծված իրավիճակում, տեղեկատվության ահռելի օվկիանոսում եւ ազգովի բոլոր ուժերը ներդնելով` կարողանալ մշակել ճիշտ քաղաքականություն` ազգային անվտանգության խնդիրը լուծելու համար»,- հավելեց պարոն Մելքոնյանը:
Գիտաժողովի ընթացքում զեկույցներով հանդես եկան ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի ռազմավարական հետազոտությունների բաժնի աշխատակիցները, ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության, Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի, Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի, «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի, ինչպես նաեւ Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական, Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանների ներկայացուցիչները:
Զեկույցների թեմաները բազմազան էին եւ վերաբերում էին միջուկային Թուրքիային, ադրբեջանական ռազմականացմանը, ԱՄՆ-ի տարածաշրջանային քաղաքականության հիմնական ուղղություններին, Արցախյան հակամարտության արդի փուլին, հայրենասիրության հոգեբանական վերլուծությանը, հայկական մամուլում բանակի վերաբերյալ սոցիալական դիրքորոշումների ձեւավորմանը, Այսրկովկասի անվտանգությանը եւ այլն: Նշենք, որ բոլոր զեկույցները կտպագրվեն առանձին ժողովածուով:
[18.05.13]
[18.05.13]
ՄՐՑՈՒՅԹ ՎՐԱՍՏԱՆԻ ԲՈՒՀԵՐՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ 2013-2014 ուստարում Վրաստանի բուհերում մագիստրոսական և ասպիրանտական (10 կրթաթոշակ) կրթություն ստանալու համար:
[17.05.13]
[17.05.13]
[17.05.13]
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻՀիշեցնում ենք, որ 2011 թ. սեպտեմբերից դուք որակավորման բարձրացման հնգամյա ծրագրի ունկնդիրներ եք: Ավարտվում է ծրագրի իրականացման 2-րդ տարին: Խնդրում ենք հաշվարկել ձեր կուտակած կրեդիտները` հաշվի առնելով, որ այս տարի դուք դեռևս հնարավորություն ունեք ավելացնելու դրանց թիվը:
[16.05.13]
[15.05.13]
[15.05.13]
[15.05.13]
[15.05.13]