ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության նախապատրաստական դասընթացների բաժինը կատարում է 2012-2013 ուստարվա դիմորդների ընդունելություն հանրակրթական բոլոր առարկաներից:
Դասընթացները կսկսվեն ս/թ հոկտեմբերի 1-ից և կավարտվեն մայիսի 31-ին:
Յուրաքանչյուր առարկայի ուսման վարձը 150 000 (հարյուր հիսուն հազար) դրամ է:
Դասընթացները վարում են համալսարանի առաջնակարգ և փորձառու դասախոսները:
2012-2013 ուստարվա գործերն ընդունվում են հունիսի 1-ից սեպտեմբերի 30-ը` ժամը 10.00 - 17.00:
Դիմորդները ներկայացնում են 1 լուսանկար և ծննդյան վկայականի (անձնագրի) պատճենը:
Դիմել ` Աբովյան փ. 52ա , 115 սեն. (Հայ բանասիրության ֆակուլտետի մասնաշենք, 1-ին հարկ), հեռ.` 54-43-10:
Իտալիայի Հանրապետության կրթության և հետազոտության, մշակույթի, արտաքին գործերի նախարարություններն իրականացնում են «Լուիջի Մալերբա» 2013 թ-ի գրական մրցանակաբաշխությունը:
Իտալիայի ԱԳՆ-ն 2013-2014 ուստարվա համար ՀՀ ուսանողներին (ավարտական և հետավարտական կրթությամբ) հատկացնում է կրթաթոշակներ՝ Իտալիայում ուսանելու նպատակով։
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ 2013-2014 ուստարում Իրանի Իսլամական Հանրապետության բուհերում բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու համար (2 բուհական, 2 մագիստրոսական և 2 ասպիրանտական կրթաթոշակ):