ԵՊՀ-ում Միջազգային համագործակցության վարչության աջակցությամբ կազմակերպվում են սեմինարներ, կոնֆերանսներ եւ ամառային դպրոցներ:
• 2008 թվականի hունիսի 15-ից 24-ը ԵՊՀ Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազայում CIMPA-ն (UNESCO) եւ ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտը, Մաքս Պլանկի միջազգային հետազոտական կենտրոնի մաթեմատիկայի բաժանմունքի (Գերմանիա), ԵՊՀ-ի եւ Շվեդիայի Թագավորական տեխնոլոգիաների ինստիտուտի հետ համատեղ կազմակերպում են ամառային դպրոց «Ոչ գծային անալիզ եւ մասնակի ածանցյալներով հավասարումների երկրաչափական տեսություն» թեմայով: Գրանցման վերջնաժամկետն է 2008թ. մարտի 31-ը: Մանրամասների համար այցելել ամառային դպրոցի կայքը` http://www.imprs-mis.mpg.de/CIMPA
• Հուլիսի 27-ին ԵՊՀ Պալեանների դահլիճում անցկացվեց կլոր սեղան` ՀՀ պետական համալսարանների ռեկտորների մասնակցությամբ: Կլոր սեղանը նախագահում էր ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը:
Նշված սեմինարների արդյունքում մասնակիցները հնարավորություն ստացան ծանոթանալ եվրոպական երկաստիճան բարձրագույն կրթության համակարգի հետ եւ մշակել յուրահատուկ ուղղություններ Հայաստանում այն ներդնելու եւ զարգացնելու համար:
• Հուլիսի 16-27-ը ԵՊՀ-ի եւ Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանի հետ համատեղ «Հայաստանում որակյալ բարձրագույն կրթության մեխանիզմի զարգացումն ու արմատավորումը» նախագծի շրջանակներում անցկացվեց «Կրթության որակի ապահովման ներբուհական մեխանիզմների մշակումն ու ներդրումը Հայաստանում» խորագրով ամառային դպրոց:
Ծրագիրը կազմակերպել էին Հայաստանի պետական ճարտարագիտական եւ Երեւանի պետական համալսարաննները` Բաց հասարակության ինստիտուտ-հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ:
Դասընթացները տեւեցին երկու շաբաթ եւ անցկացվեցին ԵՊՀ-ում: Առաջին շաբաթվա ընթացքում դասախոսությունները վարեց Շվեդիայի Լունդի համալսարանի պրոֆեսոր Էվա Էրիկսոնը, իսկ հուլիսի 23-ից 26-ը դասախոսություններով հանդես եկավ Իտալիայի Թուրինի պոլիտեխնիկական համալսարանի պրոֆեսոր Մուզիո Գոլան:
• Հունիսի 21-22-ը ԵՊՀ-ում կազմակերպվեց «Բոլոնիայի գործընթացի շրջանակներում բարձրագույն կրթության մեջ ինստիտուցիոնալ բարեփոխումները» թեմայով միջազգային սեմինար: Սեմինարն անցկացվել է UNESCO-ի Կրթության ծրագրավորման միջազգային իֆստիտուտի, Մոսկվայի UNESCO-ի գրասենյակի հետ համատեղ:
Սեմինարին մասնակցում էին ներկայացուցիչներ Ղազախստանի ազգային տեխնիկական, Ղրղզստանի Բալասաջինի անվան ազգային, Ռուսաստանում Հերզենի պետական մանկավարժական համալսարաններից:


.jpg)









