Միջազգային գիտաժողովներ
  Կենսագրություն
  Միջազգային գիտաժողովներ
Yerevan State University Երևանի Պետական Համալսարան | Պաշտոնական Կայք
Yerevan State University
Հասցե`
Ալեք Մանուկյան 1

Հեռախոս`
(37410) 555240

Ֆաքս`
(37410) 554641

Էլ.փոստ`
info@ysu.am
ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ
«Կադանսը» ԵՊՀ-ում
«Կադանսը» ԵՊՀ-ում
26.03.13
ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների  Անվան Գրադարան


ԵՊՀ հեռախոսահամարների տեղեկատու
Երևանի Պետական Համալսարան | Պաշտոնական ԿայքInternational
ՀԱՐՑ/ՊԱՏԱՍԽԱՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Back ՄԻՋԱԶԳԱՅԻՆ // Միջազգային գիտաժողովներ
«Սահմանադրական արդարադատությունը նոր հազարամյակում»
28-30 ապրիլ, 2009թ., Երեւան, Հայաստան

Գիտաժողովն անց է կացվում Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ` ՀՀ Իրավաբանների միության եւ ՀՀ Սահմանադրական իրավունքի կենտրոնի աջակցությամբ:


Անցկացման վայրը
Երեւանի Պետական Համալսարան:

Աշխատանքային լեզուն
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են հայերենը, ռուսերենը եւ անգլերենը (թարգմանությունն ապահովվում է)

Գիտաժողովի նպատակները
Գիտաժողովը բացառիկ հնարավորություն է ընձեռում մասնակցելու սահմանադրական արդարադատության զարգացման միտումներին եւ արդի հիմնախնդիրներին վերաբերող քննարկումներին, ուսումնասիրելու տարբեր իրավաբանական դպրոցների ներկայացուցիչների տեսակետները վերոհիշյալ հիմնախնդիրների վերաբերյալ, ծանոթանալու ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դասախոսների եւ ՀՀ Սահմանադրական դատարանի անդամների հետ, ինչպես նաեւ այցելել Հայաստանի, մասնավորապես Երեւանի տեսարժան վայրերը:

Գիտաժողովին մասնակցելու հայտերի ընդունման կարգը
Կազմակերպական կոմիտեն ընդունում է միայն կենտրոնացված հայտեր ԲՈՒՀ-երից, ֆակուլտետներից` համապատասխան ԲՈՒՀ-ի կամ ֆակուլտետի վարչակազմի երաշխավորագրով, ընդ որում` յուրաքանչյուր ԲՈՒՀ-ից կամ ֆակուլտետից մասնակիցների թիվը չպետք է գերազանցի 3-ը: Ուսանողների անհատական հայտերը կազմակերպիչների կողմից չեն ընդունվում:
Հայտերը պետք է ստորագրված լինեն համապատասխան ԲՈՒՀ-ի ռեկտորի կամ ֆակուլտետի դեկանի կողմից, ինչպես նաեւ լինեն կնքված: Նշված ժամկետներում հայտը, կոնֆերանսին մասնակցող ուսանողի տվյալները, երաշխավորագրի սքանավորված տարբերակը, ուսանողների զեկույցները եւ թեզիսները ուղարկվում են lawdep_sss@ysu.am եւ ysulawdep@mail.ru էլեկտրոնային հասցեներին:
Թեզիսների եւ զեկույցների ծավալը չպետք է գերազանցի համապատասխանաբար 3 եւ 6 էջերի սահմանը: Թեզիսների եւ զեկույցների տեքստերը պետք է համապատասխանեն 1.5 տողերի միջեւ ինտերվալի եւ 12 տառաչափի պահանջներին: Վերին աջ անկյունում պետք է նշված լինի ուսանողի անուն, ազգանուն, հայրանունը, ԲՈՒՀ-ի անվանումը, ֆակուլտետը: Զեկույցի վերնագիրը նշվում է կենտրոնում: Հղումները տեղադրվում են յուրաքանչյուր էջում, իսկ վերջիններիս համարակալումն իրականացվում է ամբողջ փաստաթղթում միասնական:
Գիտաժողովի կազմակերպիչներն իրականացնում են զեկույցների մրցութային ընտրություն: Ընտրությունը կկատարվի կազմկոմիտեի եւ համապատասխան հանձնաժողովի կողմից, որի կազմում կընդգրկվեն ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները:


Հիմնական ժամկետները
Մասնակցության համար հայտերը ներկայացվում են մինչեւ 2009թ. մարտի 1-ը: Մասնակիցների անուններն անհրաժեշտ է ուղարկել մինչեւ 2009թ. փետրվարի 1-ը: Մինչեւ 2009թ. մարտի 28-ը Կազմկոմիտեն Ձեզ կտեղեկացնի գիտաժողովին մասնակցության մասին: Մասնակցության հրավերը կուղարկվի հայտում նշված ֆաքսի համարով:

Մասնակցության պայմանները
Գիտաժողովին մասնակցությունն անվճար է:
Ճանապարհածախսը եւ բնակության ծախսերը հոգում են գիտաժողովի մասնակիցները: Կազմակերպիչների օգնությամբ կարող եք պատվիրել համարներ համալսարանի հյուրանոցում: Հյուրանոցում բնակվելու մոտավոր արժեքը հետեւյալն է` մեկտեղանի համարը` 15000 դրամ(մոտավորապես $ 48), երկտեղանի համարը` 23500 դրամ(մոտավորապես $ 76):


Հասցե
ՀՀ, ք. Երեւան, Ալ. Մանուկյան 1, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ:
Հեռ. +37494213141
Ֆաքս +37410550630
Էլ. հասցե lawdep_sss@ysu.am եւ ysulawdep@mail.ru

Գիտաժողովի ծրագիրը
Մասնակցության հայտ


Մարտի 15-ից 18-ը Մինսկում անցկացվելու է միջազգային մասնագիտացված ցուցահանդես-գիտաժողով` «Մարդը: Էկոլոգիան: Էկոարտադրանքն ու տեխնոլոգիաները» խորագրով: Ամբողջը

Ապրիլի 19-ին Սանկտ Պետերբուրգում կանցկացվի «Ռուսաստան և Եվրոպա. քաղաքական համագործակցության նոր հարթություն» խորագրով երիտասարդական գիտաժողով:  Ամբողջը


Մայր բուհում կանցկացվի համալսարան-ձեռնարկություն համագործակցության զարգացմանն ուղղված աշխատաժողով: Ամբողջը

Երեւանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետում ստեղծված Մեդիայի եւ հաղորդակցության հետազոտությունների կենտրոնը կազմակերպում է դասընթաց` նվիրված մեդիայի եւ հաղորդակցության հետազոտության հիմունքներին: Կներկայացվեն բնագավառի հիմնական տեսական մոտեցումները, հասկացությունները եւ հետազոտական մեթոդները: Ծրագիրը կիրականացվի 2009 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին եւ կներառի դասախոսություններ, սեմինարներ ու գործնական պարապմունքներ: Ամբողջը

Հրավիրում ենք Ձեզ մասնակցել «Անձի զարգացման հիմնախնդիրներ» թեմայով միջազգային գիտաժողովին, որը տեղի կունենա սույն թվականի հոկտեմբերի 23-ին և 24-ին, ք. Երևանում : Ամբողջը

Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը և Երևանի մամուլի ակումբը 2009թ. սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 4-ի միջակայքում կազմակերպում են «Ժուռնալիստական կրթության ապագան Հայաստանում» թեմայով երկօրյա միջազգային գիտաժողով, որի աշխատանքային լեզուները կլինեն հայերենը, ռուսերենը և անգլերենը: Ամբողջը

20-21 նոյեմբեր, 2008 թ., Երևան, Հայաստան

Կազմակերպիչ`
Երևանի պետական համալսարան Ամբողջը

ԵՊՀ-ում Միջազգային համագործակցության վարչության աջակցությամբ կազմակերպվում են սեմինարներ, կոնֆերանսներ եւ ամառային դպրոցներ: Ամբողջը

ԵՆԹԱԲԱԺԻՆՆԵՐ
ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎՈՂԸ
ԳԼԽԱՎՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆ

Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ


ԵՊՀ մասնագիտական խորհուրդներ


ԴԵԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՄԲԻՈՆՆԵՐԻ ՎԱՐԻՉՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


«Էրազմուս Մունդուս» ծրագրի «WEBB», «BACKIS» եւ «Յանուս» նախագծեր:


ՕԼԻՄՊԻԱԴԱ-2013


YSU mail


Facebook.com/ysu.am
 
 
 
XZ Developed and Powered
mailto:info@ysu.aminfo@ysu.am
www.ysu.amwww.ysu.am

© Copyright Yerevan State University 2013