22.05.2015 | 
Ուսանողական
Այցելել էին երկրաբանության թանգարան
Այցելել էին երկրաբանության թանգարան
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերությունը գիտաճանաչողական այցելություն էր նախաձեռնել:

Մայիսի 21-ին Կենսաբանության ֆակուլտետի ՈՒԳԸ անդամները գիտաճանաչողական այցով եղան ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտին կից Երկրաբանության թանգարանում: Այցի մասնակիցներն իրենց նախաձեռնած էքսկուրսիան շատ հետաքրքիր և տպավորիչ են համարում:

Երկրաբանության թանգարանում հյուրընկալված համալսարանականներին հատկապես հետաքրքրեց մի քանի տասնյակ րոպե նախամարդկանց կյանքին անմիջականորեն ծանոթանալու հնարավորությունը: Այցի մասնակիցները միջոցառման ավարտին նշեցին, որ անչափ շնորհակալ են Սեդա Ավագյանին և Անուշիկ Գրիգորյանին՝ նմանօրինակ հրաշալի օրվա համար:

Իրենց տպավորությունները Կենսաբանության ֆակուլտետի ուսանողները ներկայացրել են ֆակուլտետի ՈՒԳԸ ֆեյսբուքյան էջում: Ձեզ ենք ներկայացնում միջոցառման լուսանկարներին տանող հղումը:


Տեքստը և լուսանկարը՝ Գոհար Գրիգորյանի, Կենսաբանության ֆակուլտետի ուսանողուհի

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի սեմինար-քննարկում ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետում
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ն սկսել է աշխատանքները սկսել է սեմինար-քննարկումով:
ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ. ՄԻՔԱՅԵԼ ՄԱԼԽԱՍՅԱՆ
ՈՒԳԸ 70-ամյակին նվիրված հարցազրույցների շարքի շրջանակներում զրուցել ենք Միքայել Մալխասյանի հետ:
Կոնտակտներ

 ՈՒԳԸ նախագահ՝ Մհեր Հակոբյան

 Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն

 Էլ. փոստ՝ sss@ysu.am

Հեռ.՝  (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ)
   (+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ)

 

Բաժանորդագրվել ծանուցումներին