Սոցիոլոգիայի ֆակուլտետի ՈՒսանողական գիտական ընկերությունը սիրով հրավիրում է մասնակցելու ֆակուլտետի հիմնադրման հոբելյանական 15-ամյակին նվիրված ամենամյա երիտասարդական գիտաժողովին:
Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է՝
- Լինել մոտիվացված
- Հետաքրքրված լինել հասարակական հիմնահարցերով և դրանց լուծման մեխանիզմների որոնման ցանկությամբ
- Ունենալ հետաքրքիր և գրագետ հետազոտական կամ վերլուծական աշխատանք
- Եվ իհարկե չուշանալ վերջնաժամկետից:
Գիտաժողովը տեղի է ունենալու նոյեմբերի 11-ին: Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետն է հոկտեմբերի 31-ը (17:00):
Զեկույցների հիմնական թեմատիկ ուղղություններն են՝
-սոցիոլոգիա
-սոցիալական աշխատանք
-կոնֆլիկտաբանություն
-հասարակայնության հետ կապեր
-մարդկային ռեսուրսների կառավարում
Հարակից միջդիսցիպլինար ուղղվածություն ունեցող թեմաները նույնպես կարող են ներկայացվել գիտաժողովի ընթացքում:
Սոցիոլոգիայի ֆակուլտետի ՈՒԳԸ-ն սիրով հրավիրում է ապրիլի 26-28-ն ընկած ժամանակահատվածում մասնակցելու սոցիոլոգիական աշխատաժողովի Ծաղկաձորում, որը նվիրված է ԵՊՀ-ի հիմնադրման 100-ամյակին և ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի հիմնադրման 15-ամյակին: Այս ընթացքում ֆակուլտետը հասցրել է կայացնել գիտական ուրույն դպրոց, սակայն միաժամանակ անցածի վերարժևորման և հեռանկարների հասկացման անհրաժեշտություն է զգացվում: