Հայտարարություններ
«Ռուսաց լեզվաբանություն, գրականություն և միջմշակութային հաղորդակցություն. արդի հիմնահարցեր» | գիտաժողով
28.02.2017

Սիրելի՛ ուսանողներ, ասպիրանտներ, երիտասարդ գիտնականներ,

ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերությունը 2017 թ. մարտի 15-ին՝ ժամը 12:00-ին, ֆակուլտետի No. 224 լսարանում կազմակերպում է «Ռուսաց լեզվաբանություն, գրականություն և միջմշակութային հաղորդակցություն. արդի հիմնահարցեր» խորագրով հանրապետական երիտասարդական գիտաժողով՝ նվիրված ԵՊՀ ՈՒԳԸ հիմնադրման 70-ամյակին։

Գիտաժողովին կարող են զեկուցում 

ներկայացնել ՀՀ և ԼՂՀ բոլոր բուհերի և գիտահետազոտական կենտրոնների ուսանողները, ասպիրանտները, հայցորդները և մինչև 35 տարեկան գիտնականները:

Գիտաժողովի թեմատիկ ուղղություններն են՝

  • ռուսաց լեզվաբանության արդի խնդիրներ,
  • ռուս գրականություն,
  • միջմշակութային հողորդակցություն,
  • թարգմանության տեսություն և պրակտիկա:

Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև 2017 թ. փետրվարի 28-ը լրացնել մասնակցության հայտը՝ ներառելով զեկուցման սեղմագիրը` առավելագույնը 300 բառ, իսկ գիտական ղեկավարի կարծիք-երաշխավորագրի* սքանավորված տարբերակն (միայն գիտական աստիճան չունեցողների համար) ուղարկել filfaksss@gmail.com էլ. փոստի հասցեին:

Լավագույն աշխատանքները կտպագրվեն ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածուում:

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են հայերենը և ռուսերենը։


Կարծիք-երաշխավորագիրը լրացնել այն լեզվով, որով ներկայացվելու է զեկուցումը:

Русский вариант заявления.

Կոնտակտներ

 ՈՒԳԸ նախագահ՝ Մհեր Հակոբյան

 Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն

 Էլ. փոստ՝ sss@ysu.am

Հեռ.՝  (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ)
   (+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ)

 

Բաժանորդագրվել ծանուցումներին