05.05.2017 | 
Ուսանողական
Իրավագետներին հյուրընկալվել էր Չին Լին
Իրավագետներին հյուրընկալվել էր  Չին Լին
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում կազմակերպվել էր միջոցառում՝ նվիրված «ՀՀ-ում անվճար իրավաբանական օգնության խթանմանը»։

ՀՀ-ում Ամերիկյան խորհուրդների կողմից կազմակերպվող PFP ծրագրի (ֆինանսավորվում է ԱՄՆ Պետքարտուղարության կողմից) շրջանավարտ, ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ապահովման վարչության պետի տեղակալ Նարինե Ավագյանի և Վաշինգտոնի (Կոլումբիայի շրջան) «Իրավաբանական օգնություն» (Legal Aid Society) հասարակական կազմակերպության իրավաբանական տնօրեն Չին Լիի, ինչպես նաև ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի համատեղ ջանքերով կազմակերպվել էր միջոցառում՝ նվիրված «ՀՀ-ում անվճար իրավաբանական օգնության խթանմանը»։

 

Մայիսի 2-4-ը պարոն Լին հնարավորություն է ունեցել հանդիպելու ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկանի, ՀՀ արդարադատոության նախարարության ներկայացուցիչների, Փաստաբանների պալատի նախագահի, փաստաբանների պալատի դպրոցի տնօրենի, Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի տեղակալի, պատգամավոր Էդմոն Մարուքյանի, Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների, դատավորների, հասարկական կազմակերպությունների, մասնավոր իրավաբանական գրասենյակների ներկայացուցիչների հետ: Այսպիսով՝ նա ընդհանուր պատկերացում է կազմել ՀՀ-ում անվճար իրավաբանական օգնության տրամադրման փաստացի վիճակի և ապագա հեռանկարային զարգացումների մասին՝ օրենսդրական մակարդակում։

 

Հանդիպման ընթացքում պարոն Լին ուսանողների հետ կիսվեց ՀՀ-ում ունեցած իր փորձառության և ստացած տպավորությունների մասին։ Նա նշեց, որ շատ տպավորված է ՀՀ-ում գործող օրենքների առաջադիմական մակարդակով, սակայն մյու կողմից էլ շեշտեց, որ կիրառման տեսանկյունից դեռ անելիքներ շատ կան, որն էլ հենց ապագա իրավաբանների առաքելությունն է։ Իր խոսքում պարոն Լին ներկայացրեց ԱՄՆ-ում աղքատության մակարդակը` կոտրելով ձևավորված թյուր կարծիքը, որ ԱՄՆ-ն միայն լիության և հարստության երկիր է։

 

Պարոն Լին մաղթեց, որ ուսանողներն իրենց կարիերիայի կողմնորշման հարցում հիշեն իրենց առաքելությունը և ձգտեն ունենալ այնպիսի «երազանքի աշխատանք», ինչպիսին ինքը կատարում է «Իրավաբանական օգնություն» հասարակական կազմակերպությունում։

Միջոցառման ավարտին պարոն Լին լավատեսորեն վստահություն հայտնեց, որ ուսանողները ՀՀ-ի պայծառ ապագայի կերտողներն են դառնալու։

 

Հեղինակ՝
Միլենա Մկրտչյան
 

Կայացավ «ՀՀ անվտանգության մարտահրավերները և Սյունիքի մարզը. պատմություն և արդի մարտահրավերներ» խորագրով աշխատաժողովը
Դեկտեմբերի 7-ին ԵՊՀ պատմության ֆակուլտետի դահլիճում տեղի ունեցավ «ՀՀ անվտանգության մարտահրավերները և Սյունիքի մարզը. պատմություն և արդի մարտահրավերներ» աշխատաժողովը՝ կազմակերպված ԵՊՀ պատմության և արևելագիտության ֆակուլտետների Ուսանողական գիտական ընկերությունների կողմից։
Իրականացվել է «Հայաստանն այսօր եւ վաղը» խորագրով դասախոսությունների շարք
Ապրիլի 26-ից 30-ը ԵՊՀ Եղիշե Չարենցի անվան դահլիճում տեղի ունեցավ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերության կողմից կազմակերպված «Հայաստանն այսօր և վաղը» խորագրով դասախոսությունների շարք:
Կոնտակտներ

 ՈՒԳԸ նախագահ՝ Վանատուր Շերենց

 Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն

 Էլ. փոստ՝ sss@ysu.am

Հեռ.՝  (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ)
   (+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ)

 

Բաժանորդագրվել ծանուցումներին