08.09.2017 | 
Ուսանողական
«Բնագիտությունը և դրա կիրառությունները»
«Բնագիտությունը և դրա  կիրառությունները»
Գիտական ճամբար ուսանողների համար:

Օգոստոսի 26-28-ը Ծաղկաձորում տեղի ունեցավ «Բնագիտությունը և դրա կիրառությունները» գիտական ճամբարը, որին մասնակցում էին ավելին քան 50 ուսանողներ ԵՊՀ-ից և հայաստանյան այլ բուհերից: Ճամբարը կազմակերպել էին կենսաբանության և ֆիզիկայի ՈՒԳԸ-ները՝ Օպտիկական ընկերության (OSA) հայաստանյան ուսանողական մասնաճյուղի հետ համատեղ:

«Ճամբարը լավ հնարավորություն է ընձեռում ուսանողներին ոչ ֆորմալ միջավայրում միմյանց հետ շփվելու, նոր գիտելիքներ ձեռք բերելու: Անցած տարի, երբ կազմակերպեցինք ֆիզիկային նվիրված ճամբար, միտք առաջացավ մի փոքր փոփոխել դասընթացների ֆորմատը՝ ընդգրկելով ոչ միայն մաքուր գիտական, այլ նաև ընդհանուր զարգացման ծրագրեր, ինչպիսիք են գիտական աշխատանք կատարելու հմտությունների և ճիշտ CV կազմելու դասընթացները»,- նշեց ճամբարի համակազմակերպիչ Ռուբինա Դավթյանը:

 

Ճամբարի առօրյան հագեցած էր թե՛ գիտական, թե՛ ճանաչողական դասընթացներով, որոնց հաջորդեցին ինտելեկտուալ և սպորտային խաղերը: Դասընթացներն ինտերակտիվ էին, որոնք ուղեկցվում էին փորձերի ցուցադրությամբ:  Տեղի ունեցավ նաև հատուկ դասախոսություն «Ֆունդամենտալ գիտությունից դեպի բիզնես նախագիծ» թեմայով:

 

ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Մարիամ Թորոսյանը նշեց, որ բնագիտական ճամբար, և այն էլ՝ այս ֆորմատի  Հայաստանում դեռևս նախադեպը չէր ունեցել, և սրանով կարելի է կոտրել կարծրատիպերն այն մասին, որ գիտությունը ժամանակակից երիտասարդներին հետաքրքիր չէ: «Հուսով ենք, որ ճամբարը լրացուցիչ խթան կլինի գիտությամբ զբաղվել ցանկացող ուսանողների համար»,- հավելեց ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ուսանող, «PPT-Plasma Physics and Technologies» ստարտափի ներկայացուցիչ Գոհար Հովհաննեսյանը:

 

Դասընթացների ավարտից հետո մասնակիցները հնարավորություն ստացան ներկայացնելու սեփական հետազոտությունները և գիտական աշխատանքները: Ճամբարականները վերջին երեկոյան խարույկ վառեցին, որին հաջորդեց ՈՒԳԸ 70-ամյակին նվիրված տոնակատարությունը։

 

«Այս տարի ընդունվել եմ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ: Դասընթացներն իսկապես օգտակար էին, հատկապես նրանց համար, ովքեր ապագայում ցանկանում են գիտությամբ զբաղվել: Նաև ծանոթացա Ֆիզիկայի ֆակուլտետի տարբեր ուսանողների հետ: Հուսով եմ՝ ճամբարային ավանդույթները կշարունակվեն»,- նշեց ճամբարի մասնակից Արմինե Ալեքսանյանը:

 

Ճամբարի ավարտին պարգևատրվեցին կազմակերպիչների գնահատմամբ առավել ակտիվ ուսանողները, ինչպես նաև «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղի հաղթողները:

 

Սեվանա լճի զբոսաշրջային եվ ռեկրեացիոն գոտու ուսումնասիրություններ
ՈՒԳԸ-ականների հերթական ուսումնասիրությունները Սևանի ավազանում էին
Ուսանողական առօրյան առավել հետաքրքիր և հագեցած
Սեպտեմբերի 13-ին ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում տեղի ունեցավ ֆակուլտետային ՈՒԳԸ հանդիպումն առաջին կուրսեցիների հետ:
Կոնտակտներ

 ՈՒԳԸ նախագահ՝ Մհեր Հակոբյան

 Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն

 Էլ. փոստ՝ sss@ysu.am

Հեռ.՝  (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ)
   (+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ)

 

Բաժանորդագրվել ծանուցումներին