08.09.2017 | 
Ուսանողական, Կրթություն
Արտերկրում անվճար սովորելու 10 ամբողջական կրթաթոշակներ
Արտերկրում անվճար սովորելու 10 ամբողջական կրթաթոշակներ
Սեմինարը նախատեսված էր արտերկրում ուսանել ցանկացող ուսանողների համար

Այսօր ԵՊՀ ուսանողական գիտական ընկերությունը կրթաթոշակային մի շարք ծրագրերի ներկայացուցիչների հետ համատեղ կազմակերպել էր անվճար դասընթաց՝ բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են սովորել արտերկրում և ստանալ մագիստրոսի որակավորում:

 

Դասընթացի ժամանակ մասնակիցներին ներկայացվեցին Վիշեգրադյան, Լույս, Չիվնինգ, Էրասմուս Մունդուս, Ֆուլբրայթ, Կենտրոնական եվրոպական համալսարան (CEU), Եվրոպայի քոլեջ (College of Europe), ԴԱԱԴ, LazioDisu և Իտալիայի կառավարության կրթաթոշակային ծրագրերը: Ներկայացուցիչները դասընթացը վարում էին հայերեն եւ անգլերեն լեզուներով: Այս ծրագրերին մասնակցած եւ կրթաթոշակներ ստացած շրջանավարտները կիսվեցին իրենց փորձով ու պրակտիկ գիտելիքներով: Վիշեգրադյան ծրագրի ներկայացուցից Էդիտա Եղիազարյանը նշում է, որ արտերկրում սովորելը բացի համալսարանական գիտելեքներից տալիս է նաեւ լայն միջավայր ու զարգանալու այլ հնարավորություններ եւս: Միջոցառումն ընթանում էր ինտերակտիվ միջավայրում: Մասնակիցներից մեկի հարցին, թե Քեմբրիջում սովորելու ընթացում ինչ դժվարություններ կային, Չիվնինգ ծրագրի կրթաթոշակակիր Տաթևիկ Մուրադյանը պատասխանեց. «Չնայած նրան, որ Քեմբրիջը շատ հարմարավետ քաղաք էր եւ ուներ հարուստ գրադարաններ, այնուամենայնիվ համալսարանում ընթանում էր ակտիվ մրցակցություն, եւ դժվար էր ուսանողական կյանքը սոցիալական կյանքի հետ համատեղելը»:

 

Նշենք նաեւ, որ վերոնշյալ կրթաթոշակների մասին մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել հիմնադրամների ու ծրագրերի կայքէջերից:

Հոգեբանական օլիմպիադա
Խաղ-վիկտորինան նվիրված էր Ուսանողների միջազգային օրվան:
Արատտա պետությունը
Դասախոսությունը վարեց Բարեշնորհ Գուրգեն Սարկավագ Բարսեղյանը:
Կոնտակտներ

 ՈՒԳԸ նախագահ՝ Մհեր Հակոբյան

 Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն

 Էլ. փոստ՝ sss@ysu.am

Հեռ.՝  (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ)
   (+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ)

 

Բաժանորդագրվել ծանուցումներին