


Մանկավարժության ամբիոնը ԵՊՀ-ի հնագույն ամբիոններից է. այն ստեղծվել է համալսարանի հիմնադրումից անմիջապես հետո՝ 1921թ. հոկտեմբերին, և մինչև 2017թ. հուլիսը գործել է ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում:
Մանկավարժության ամբիոնի ՈՒԳԸ-ն գործել է համալսարանական ՈՒԳԸ-ի ձևավորման պահից՝ հայ բանասիրության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի կազմում, և ամբիոնի ուսանողները մշտապես ակտիվորեն մասնակցել են ՈՒԳԸ-ի աշխատանքներին:
2017թ. հուլիսից ամբիոնն առանձնացել է Հայ բանասիրության ֆակուլտետից, և դարձել է ինքնուրույն միավոր՝ վերափոխվելով «Մանկավարժության և կրթության զարգացման» կենտրոնի:
Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի ՈՒԳԸ–ն վերսկսել է իր աշխատանքները 2017թ. սեպտեմբերից:
Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի ՈՒԳԸ կազմը
Ծնվել է 1996թ. հոկտեմբերի 10-ին Արարատի մարզի Գետափնյա գյուղում:
2003-2014թթ. սովորել Է Արարատի մարզի Գեղանիստի միջնակարգ դպրոցում:
2014թ-ից ընդունվել է ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի սոցիալական մանկավարժություն բաժնի բակալավրիատ (այժմ՝ Մանկավարժության և կրթության զարգացման կետրոնի բակալավրիատ):
2016թ. ԵՊՀ Մանկավարժության ամբիոնի կողմից ճանաչվել է լավագույն ուսանողուհի:
2016թ. Հայ բանասիրության ֆակուլտետում ծավալել է ուսանողական ակտիվ գործունեություն:
2017թ. հունիսից աշխատում Է «Օրրան» ԲՀԿ-ում:
2017թ. սեպտեմբերից ընտրվել է Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի ՈՒԳԸ նախագահ:
2018թ. ընդունվել է նույն կենտրոնի Կրթության կազմակերպում մագիստրոսական ծրագրում:
Վերջին թարմացումը՝ 19.03.2019
ՈՒԳԸ նախագահ՝ Վանատուր Շերենց
Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն
Էլ. փոստ՝ sss@ysu.am
Հեռ.՝ | (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ) |
(+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ) |