


1994 թ.-ին Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետում բացվեց դեղագործական քիմիայի բաժինը, որի հենքի վրա 23 տարի անց՝ 2017 թ-ին ստեղծվեց կրթական, գիտահետազոտական և ինովացիոն գործառույթների իրականացման առաքելությամբ Ֆարմացիայի ինստիտուտը:
Ինստիտուտում իր բարձր ակտիվությունն ու գործունեությունն է իրականացնում ՈւԳԸ-ը: Այն պարբերաբար կազմակերպում է գիտաժողովներ, դասախոսություններ, հետաքրքիր սեմինար-քննարկումներ, տարաբնույթ այցելություններ դեպի գիտահետազոտական կենտրոններ և փորձում նոր կապեր հաստատել այլ մասնագիտական կենտրոնների հետ, այս ամենը կատարելով ուսանողների գիտելիքների համալրման համար:
Դեղագիտության և քիմիայի ֆակուլտետի գործունեության օրերից ՈՒԳԸ-ը բարձր ակտիվություն և ներդրում է ունեցել ուսանողների կյանքում: ՈՒԳԸ անդամներից շատերը արժանացել են ԵՊՀ լավագույն ուսանող կոչմանը: Այսօր ՈւԳԸ-ն հավատարիմ մնալով իր կոչմանը, հնարավորություն է տալիս 1-ին կուրսից սկսած ,թե առկա և թե հեռակա ուսուցմամբ ուսանողներին զբաղվել գիտությամբ : Նշանակալի է նաև այն փաստը, որ ՈՒԳԸ որոշ անդամներ այժմ գտնվում են Եվրոպայի առաջատար երկրների համալսարաններում փորձի փոխանակման և գիտելիքի ձեռք բերման համար:
ՈՒԳԸ անդամները ցուցաբերում են իրենց բարձր ակտիվությունը թե ինստիտուտի և թե գիտության ասպարեզում:
Ֆարմացիայի ինստիտուտի ՈՒԳԸ կազմը
Ծնվել է 1996 թ. հուլիսի 30-ին քաղաք Երևանում:
2011-ին ավարտել է Ավան համայնքի հ.180 միջնակարգ դպրոցը:
2011-2014 թ. սովորել է Երևանի Հայկ Գյուլիքեխվյանի անվան հ.103 ավագ դպրոցում:
2014թ-ից առ այժմ սովորում է ԵՊՀ դեղագիտության և քիմիայի, այժմ՝ վերանվանված Ֆարմացիայի ինստիտուտում: Այժմ սովորում է Ֆարմացիայի ինստիտուտի բակալավրիատի 4-րդ կուրսում, առկա ուսուցմամբ: 2012-ից անդամակցում է «World Vision Armenia»-ին: Դպրոցական տարիներից մասնակցել է զանազան օլիմպիադաների և պարգևատրվել:
Ուսանողական տարիներին մասնակցություն է ցուցաբերել տարբեր գիտաժողովների և ֆորումների:
2015-2016 թ. եղել է ֆակուլտետային ՈՒԳԸ անդամ, 2016-2017 թ.՝ ֆակուլտետի ՈՒԳԸ քարտուղար, իսկ 2017թ.-ից Ֆարմացիայի ինստիտուտի ՈՒԳԸ նախագահն է:
Վերջին թարմացումը՝ 19.03.2018
ՈՒԳԸ նախագահ՝ Վանատուր Շերենց
Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն
Էլ. փոստ՝ sss@ysu.am
Հեռ.՝ | (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ) |
(+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ) |