Հայտարարություններ
ԵՊՀ ՈՒԳԸ ընդլայնված նիստ
13.12.2017

 


Հարգելի՛ ուսանողներ,

Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14:30-ին, ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում տեղի կունենա ԵՊՀ ՈՒԳԸ ընդլայնված նիստը:

2017 թվականը ԵՊՀ ՈՒԳԸ-ի համար հոբելյանական էր, և այդ տարվա ընթացքում կազմակերպված միջոցառումնեևի մեծ մասը նվիրված էր ՈՒԳԸ 70-ամյակին:

Այդ միջոցառումների մեջ իր առանձնահատուկ դերն ուներ ՈՒԳԸ 4-րդ միջազգային գիտաժողովը, որին մասնակցում էին շուրջ 350 մասնակից 14 երկրների 37 ուսումնական և գիտահետազոտական հաստատություններից:

Այս կիսամյակի ընթացքում ՈՒԳԸ ֆակուլտետային ստորաբաժանումները կատարել են արդյունավետ աշխատանք՝ կազմակերպելով բազմաթիվ միջոցառումներ և նպաստելով ՈՒԳԸ գործունեությանը:

Ընդլայնված նիստի ընթացքում ՈՒԳԸ նախագահ Մհեր Հակոբյանը կներկայացնի 2017-2018թթ. ուսումնական տարվա առաջին կիսամյակի ձեռքբերումները և բացթողումները: Ակտիվ գործունեություն ծավալած ֆակուլտետային ՈՒԳԸ-ները, քարտուղարները և անդամները կպարգևատրվեն հավաստագրերով և մասնագիտական գրքերով։

Նիստին ներկա կլինեն նաև ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, դասախոսներ համալսարանի բոլոր ֆակուլտետներից և բոլոր ՈՒԳԸ-ականները։

Միջոցառման ֆեյսբուքյան event-ին կարող եք միանալ այստեղ


Մուտքը ազատ է բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են ՈՒԳԸ գործունեությամբ։

 

Հարգանքով՝ ԵՊՀ ՈՒԳԸ

Կոնտակտներ

 ՈՒԳԸ նախագահ՝ Մհեր Հակոբյան

 Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն

 Էլ. փոստ՝ sss@ysu.am

Հեռ.՝  (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ)
   (+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ)

 

Բաժանորդագրվել ծանուցումներին