15.12.2017 | 
Ուսանողական
Կայացավ ՈՒԳԸ ընդլայնված նիստը
Կայացավ ՈՒԳԸ ընդլայնված նիստը
ԵՊՀ ՈՒԳԸ-ն ամփոփեց 2017-18թթ. ուսումնական տարվա 1-ին կիսամյակը:

Այսօր ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում տեղի ունեցավ ԵՊՀ ՈՒԳԸ ընդլայնված նիստը:

 

ՈՒԳԸ նախագահ Մհեր Հակոբյանը ողջունեց ներկաներին՝ նշելով, որ այս տարին ՈՒԳԸ-ի համար առանձնահատուկ է, քանի որ  լրանում է ՈՒԳԸ հիմնադրման 70-ամյակը: Նախ խոսվեց ՈՒԳԸ 4-րդ միջազգային գիտաժողովի մասին, որը ՈՒԳԸ պատմության մեջ աննախադեպ էր և՛ մասշտաբայնությամբ, և՛ կազմակերպվածությամբ, և՛ ներգրավվածությամբ: Գիտաժողովին մասնակցում էին 350 զեկուցող 14 երկրներից, և կար 23 մասնագիտական բաժանմունք: ՈւԳԸ նախագահը հատկապես շնորհակալություն հայտնեց Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետրի ՈՒԳԸ-ին գիտաժողովի կազմակերպչական աշխատանքներին օժանդակելու համար, Ռոմանագերմանական և Ռուս բանասիրության ֆակուլտետներին գիտաժողովի ընթացքում կատարած թարգմանչական աշխատանքների համար և Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Էդիկ Հարությունյանին պատրաստակամ աշխատանքի և գիտաժողովի անցկացման գործում ունեցած մեծ ավանդի համար:

 

ՈՒԳԸ այս տարվա ձեռքբերումներից էր նաև «Հետադարձ հայացք» հարցազրույցների շարքը, որը, ըստ ՈՒԳԸ նախագահի, ինֆորմատիվ է, ինչ-որ առումով հուզիչ և ոգևորող:

 

ՈՒԳԸ նախագահ Մհեր Հակոբյանը ներկայացրեց ֆակուլտետային ՈՒԳԸ ցուցանիշները. այս կիսամյակ 5 ֆակուլտետային ՈՒԳԸ-ներ (Արևելագիտության, Իրաբագիտության, Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի, Փիլիսոփայության և հոգեբանության, Աշխարհագրության և երկրաբանության, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի) ստացել են գերազանց գնահատական, ևս 5 ֆակուլտետային ՈՒԳԸ-ներ (Հայ բանասիրության, Կենսաբանության, Պատմության, Քիմիայի, Ֆիզիկայի)՝ գերազանց վերապահումով գնահատական: Նշված ֆակուլտետային ՈՒԳԸ նախագահները, պատասխանատու քարտուղարները և ակտիվ անդամները պարգևատրվեցին պատվոգրերով և մասնագիտական գրքերով:

 

Մհեր Հակոբյանը ավելացրեց նաև, որ այս կիսամյակում ՈՒԳԸ-ում համալրումներ են եղել. հիմնվել են Ֆարմացիայի ինստիտուտի, Մանկավարժությւան և կրթության զարգացման կենտրոնի ՈՒԳԸ-ները, իսկ Տնտեսագիտոիթյան և կառավարման ֆակուլտետի ՈՒԳԸ-ն վերակազմավորվել է:

ՈՒԳԸ նախագահը ներկայացրեց նաև վիճակագրական տվյալներ. ներկայումս ՈՒԳԸ-ն ունի 354 անդամ, որոնց 85%-ը ֆակուլտետային ՈՒԳԸ անդամներ են, իսկ 15%-ը՝ կենտրոնական մարմնի ներկայացուցիչներ:

Եզրափակելով իր խոսքը՝ Մհեր Հակոբյանը հայտարարեց, որ 2018թ. ապրիլի 16-20-ը տեղի կունենա ՈՒԳԸ 5-րդ միջազգային գիտաժողովը՝ նվիրված Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին:

ՈՒԳԸ նախագահի տեղակալ Մարիամ Մարտիրոսյանը ներկայացրեց այս կիսամյակի ընթացքում տեղեկատվական հանձնաժողովի գործունեության արդյունքները: Կարևոր է այն փաստը, որ նախորդ կիսամյակ պասիվ գործող կառույցը այս կիսամյակում ծավալել է ակտիվ գործունեություն՝ շնորհիվ տեղեկատվական հանձնաժողովի՝ ֆակուլտետային ՈՒԳԸ անդամների և լրագրողների խմբի, որը կազմավորվել է Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Քնար Միսակյանի ջանքերով: Մարիամ Մարտիրոսյանը նշեց նաև այն նպատակները, որոնք իր առջև պետք է դնի ՈՒԳԸ տեղեկատվական հանձնաժողովը հաջորդ կսամյակի ընթացքում: Տեղեկատվական հանձնաժողովի լավագույն անդամները ևս պարգևատրվեցին:

 

Իսկ նիստը եզրափակվեց պարգևատրման առանձնահատուկ արարողությամբ: Քանի որ նիստը վերջինն էր ՈՒԳԸ նախագահի տեղակալ Մարիամ Մարտիրոսյանի համար, ՈՒԳԸ նախագահ Մհեր Հակոբյանը շեշտեց, որ այս 6 տարիների ընթացքում Մարիամ Մարտիրոսյանի ոգևորվածությունն ու մոտիվացիան ոչ մի կերպ չեն պակասել,  շնորհակալություն հայտնեց ՈՒԳԸ գործունեության մեջ նրա մեծ ներդրման համար և պարգևատրեց պատվոգրով, իսկ ներկաները հոտնկայս ծափահարեցին:

-ՈՒԳԸ-ն ինձ համար եղել է անձնական աճի և զարգացման, աշխարհայացքի փոփոխման հիմք:  Այստեղ իմ ավագ ընկերները ինձ համար դրական նախատիպ են եղել: Կուզեի մինչև ուսումնառությանս վերջին կետը մնալ ՈՒԳԸ-ում, բայց ինձ հետ Գերմանիա եմ տանում ՈւԳԸ-ի հետ կապված ջերմ հուշեր,- նշեց Մարիամ Մարտիրոսյանը:

 

Վերջում նախագահ Մհեր Հակոբյանը ամփոփեց նիստը՝ հույս հայտնելով, որ հետագա աշխատանքը ՈՒԳԸ-ն կդարձնի ավելի նորարար, ժամանակակից և ավելի ու ավելի գիտական կառույց:

 

 

Արևելագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ն ամփոփեց թուրքերենի եռամսյա դասընթացաշարը
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում թուրքերենի եռամսյա դասընթացը ամփոփվեց առանձնահատուկ կերպով:
ՈՒԳԸ 70-ամյա պատմությունը՝ ԿԳՆ ուշադրության կենտրոնում
Հոբելյանական տարին ամփոփվեց պարգևատրումներով:
Կոնտակտներ

 ՈՒԳԸ նախագահ՝ Մհեր Հակոբյան

 Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն

 Էլ. փոստ՝ sss@ysu.am

Հեռ.՝  (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ)
   (+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ)

 

Բաժանորդագրվել ծանուցումներին