Դեկտեմբերի 21-ին ԵՊՀ Գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ գիտական խորհրդի այս տարվա վերջին նիստը, որի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև ՈՒԳԸ հիմնադրման 70-ամյակին:
Հայաստանի կրթության և գիտության նախարարի հրամանով Երևանի պետական համալսարանի Ուսանողական գիտական ընկերության կայացման և զարգացման գործում մեծ ավանդ ունենալու և ՈՒԳԸ հիմնադրման 70-ամյակի կապակցությամբ համար կառույցի ներկա և նախկին ներկայացուցիչները պարգևատրվեցին ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանի կողմից:
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության բարձրագույն պարգևով՝ «Ոսկե հուշամեդալով» պարգևատրվեցին ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր, տ.գ.թ., դոցենտ, ՈՒԳԸ նախկին նախագահ Ռուբեն Մարկոսյանը, ԵՊՀ գիտական գրադարանի տնօրեն, ֆ.մ.գ.թ., դոցենտ, ՈՒԳԸ նախկին նախագահ Եզնիկ Միրզոյանը, ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ Կառլեն Խաչատրյանը:
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության պատվոգրով պարգևատրվեցին ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի քարտուղար, պ.գ.թ., ասիստենտ, ՈՒԳԸ նախկին նախագահ Միքայել Մալխասյանը, ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ասպիրանտ, ԵՊՀ ՈՒԳԸ նախագահ Մհեր Հակոբյանը:
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի սերվիսի ամբիոնի ասիստենտ, աշխ., գ. թ. Գոռ Ալեքսանյանը, ԵՊՀ ՈՒԳԸ փոխնախագահ, Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի Մարիամ Մարտիրոսյանը, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ, նույն ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող Տիգրան Դադունցը արժանացան Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության շնորհակալագրերի: