26.12.2017 | 
Ուսանողական
Արևելագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ն ամփոփեց թուրքերենի եռամսյա դասընթացաշարը
Արևելագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ն ամփոփեց թուրքերենի եռամսյա դասընթացաշարը
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում թուրքերենի եռամսյա դասընթացը ամփոփվեց առանձնահատուկ կերպով:

Դեկտեմբերի 22-ին կայացավ Արևելագիտության ֆակուլտետի ՈւԳԸ 2017թ. վերջին մեծ միջոցառումը: Նախ միջոցառումն իր ելույթով բացեց Թյուրքագիտության ամբիոնի ասիստենտ, բ.գ.թ. Նաիրա Պողոսյանը` «Գերմանիայում ստեղծագործող թուրք գրողների արձակի առանձնահատկությունները» հետաքրքիր դասախոսությամբ: Ապա Արևելագիտության ֆակուլտետի ՈւԳԸ նախագահ Ջ. Բադիկյանը և ԵՊՀ ՈւԳԸ քարտուղար Վ.Շերենցը պարգևատրեցին թուրքերենի եռամսյա դասընթացում ակտիվ մասնակցություն ցուցաբերած ուսանողներին:

 

 

Միջոցառումը եզրափակվեց արևելյան թեյախմությամբ, որի ընթացքում Արևելագիտության ֆակուլտետի ՈւԳԸ անդամներ Ա.Բագրատյանը, Ա. Հայրապետյանը և Վ. Շերենցը ներկայացան պարսկերեն, արաբերեն և թուրքերեն ստեղծագործություններով: Միջոցառումն անցավ բավականին ջերմ ու հաճելի միջավայրում:

 

Հեղինակ՝ Արեգ Բագրատյան

ԵՊՀ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅԱՆ և ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԱՆ «ԵՐԵՄՅԱՆՑ ՓՐՈՋԵՔԹՍ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ
Դեկտեմբերի 13-ին ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի Սերվիսի ամբիոնի երրորդ և չորրորդ կուրսի ուսանողներն ամբիոնի դասախոս Նարինե Հովհաննիսյանի ուղեկցությամբ այցելեցին «Երեմյանց Փրոջեքթս» ընկերության «Լավաշ», «Շերեփ» և «Պանդոկ Երևան գետափին» ռեստորաններ։
Փաստաբանների պալատի հիմնախնդիրները
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում էր ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: Հանդիպումը կազմակերպել էր ֆակուլտետի ՈՒԳԸ-ն Քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի հետ համատեղ: Տեղի ունեցավ հետաքրքիր և բովանդակալից քննարկում:
Կոնտակտներ

 ՈՒԳԸ նախագահ՝ Վանատուր Շերենց

 Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն

 Էլ. փոստ՝ sss@ysu.am

Հեռ.՝  (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ)
   (+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ)

 

Բաժանորդագրվել ծանուցումներին