Հայտարարություններ
«Հայաստանի առաջին հանրապետություն. պատմություն, արվեստ, մշակույթ» երիտասարդական հանրապետական գիտաժողով
15.05.2018

Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերությունը 2018 թ. մայիսի 15-ին կազմակերպում է «Հայաստանի առաջին հանրապետություն. պատմություն, արվեստ, մշակույթ» խորագրով երիտասարդական հանրապետական գիտաժողով` նվիրված Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման 100-րդ տարեդարձին: Գիտաժողովը ուսանողներին, ասպիրանտներին և երի­տա­սարդ գիտնականներին հնարավո­րու­թյուն է ընձեռում ակադեմիական լսարանին ներկա­յաց­նելու իրենց գիտական հետազո­տու­թյան արդյունքները, կատարելագործելու գի­տա­կան աշխատանք կատարելու հմտությունները:

 

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

Գիտական նստաշրջանին կարող են մասնակցել ուսանողներ, ասպիրանտներ, հայցորդներ և մինչև 35 տարեկան երիտասարդ գիտնականներ: Զեկուցումների առավելագույն տևողությունը 15 րոպե է:

Գիտաժողովի թեմատիկ ուղղություններն են պատմությունը, արվեստը, մշակույթը:

Այն հոդվածները, որոնք կներկայացնեն առաջին հանրապետության պատմությունը, արվեստը, մշակույթը և կհամապատասխանեն գիտական չափանիշներին, կտպագրվեն գիտական ժողովածուի տեսքով:

Գիտական նստաշրջանին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2018 թ. ապրիլի 22-ը զեկուցման սեղմագիրը(200-300 բառ)՝ ուղարկել ԵՊՀ պատմության ֆակուլտետի ՈՒԳԸ էլ.հաս­ցեին՝ sss.facultyofhistory@gmail.com:

Ստացված հայտերն անցնելու են մասնագիտական դիտարկման փուլ, և միայն դրա­կան արդյունքի պարագայում կհաստատվի հայտատուի մասնակցությունը գիտական նստաշրջա­­նին: Դիտարկման արդյունքների վերաբերյալ հայտատուները կծանուցվեն:

 

ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄ

Գիտաժողովի բոլոր զեկուցողներին տրվելու են մասնակցության հավաստագրեր:

Գիտական նստաշրջանին զեկուցված նյութերը գրախոսության փուլը հաղթահարելու պարագայում­տպագրվելու են «ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածու» գիտական պար­բե­րականում: Պարբերականի էլեկտրո­նա­յին հա­մար­ները տեղադրված են ԵՊՀ ՈՒԳԸ հրատարակումների կայքում՝ www.ssspub.ysu.am:

 

Կոնտակտներ

 ՈՒԳԸ նախագահ՝ Վանատուր Շերենց

 Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն

 Էլ. փոստ՝ sss@ysu.am

Հեռ.՝  (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ)
   (+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ)

 

Բաժանորդագրվել ծանուցումներին