02.03.2018 | 
Կոմպլեքս միացությունների քիմիա
Կոմպլեքս միացությունների քիմիա
ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ՈՒԳԸ-ն ներկայացրեց կոմպլեքս միացությունների քիմիայի առանձնահատկությունները:

Ս.թ. մարտի 2-ին տեղի ունեցավ ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ՈւԳԸ-ի կողմից կազմակերպված «Կոմպլեքս միացությունների քիմիա» խորագրով սեմինար-քննարկումը: Սեմինարը վարում էր ֆակուլտետի Քիմիա բաժնի երկրորդ կուրսի ուսանողուհի՝ Շուշաննա Վարդանյանը: Սեմինարի ընթացքում անդրադարձ կատարվեց մեծանուն շվեյցարացի քիմիկոս Ալֆրեդ Վեռների գործունեությանը, ով  կոմպլեքս միացությունների կոորդինացիոն տեսության հիմնադիրն է:

 

Նոբելյան մրցանակակրի մասին Թեոդոր Նորդստրեմը ասել է. « Նա իմպուլս տվեց անօրգանական քիմիայի զարգացմանը», որը մի ժամանակ մատնվել էր մոռացության: Ներկայացվեց կոմպլեքս միացություններում հիմնական տերմինները, և տրվեց դրանց բացատրությունը կոնկրետ օրինակներով: Տրվեց կոմպլեքս միացությունների դասակարգումը ՝ ըստ կոմպլեքսի լիցքի, ըստ կապերի թվի, որով լիգանդը կապում է կենտրոնական ատոմի հետ, և ըստ լիգանդի բնույթի: Մեծ է կոմպլեքս միացությունների դերը կենսաբանական համակարգերում, դրա վառ օրինակն է հեմոգլոբինը արյան մեջ, քլորոֆիլը ՝ բույսերի:

 

Արտադրության մեջ ևս մեծ կիրառություն ունեն, հատկապես  հանքաքարերից մետաղի քիմիական կորզման համար: Անալիտիկ քիմիայում հանդես են գալիս ինդիկատորի դերում, անօրգանական և օրգանական քիմիայում՝ կատալիզատորի դերում՝ շնորհիվ կատալիտիկ ակտիվության, ինչպես նաև լաքերի, ներկերի, մետաղների, ֆոտոթղթերի, կատալիզատորների, սննդի վերամշակման և այլ բնագավառներում:

 

Հեղինակ՝ Շուշաննա Վարդանյան

Կոնտակտներ

 ՈՒԳԸ նախագահ՝ Վանատուր Շերենց

 Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն

 Էլ. փոստ՝ sss@ysu.am

Հեռ.՝  (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ)
   (+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ)

 

Բաժանորդագրվել ծանուցումներին