01.03.2018 | 
Ինչպե՞ս գրել գիտական հոդված
Ինչպե՞ս գրել գիտական հոդված
Աշտարակի ֆիզիկական հետազոտությունների ինտիտուտի տնօրեն Արամ Պապոյանը ներկայացրեց գիտական հոդված գրելու հիմնական կանոնները:

Մարտի 1-ին Ֆիզիկայի ֆակուլտետի ՈւԳԸ-ն ֆակուլտետ էր հրավիրել ֆիզ. մաթ. գիտությունների դոկտոր, Աշտարակի ֆիզիկական հետազոտությունների ինտիտուտի տնօրեն Արամ Պապոյանին:

Հանդիպումը նվիրված էր գիտական հոդվածներին և դրանք գրելու հմտություններին:

Պարոն Պապոյանը պատմեց, թե ինչպես է ընթանում որևէ ամսագրում հոդված տպագրելու ողջ գործընթացը:

 

Խոսվեց հոդված գրելու ընթացքում ամենահաճախ հանդիպող սխալների մասին:

«Ամենից շատ հանդիպող սխալներից մեկը passive voice օգտագործելն է: Ոչ թե «այս արդյունքը ստացվեց», այլ «ես/մենք այս արդյունքը ստացանք»: Պետք է հստակ նշել ձեր՝ որպես հեղինակի, կատարած գործի մասին», -նշեց պարոն Պապոյանը:

 

Հանդիպումը անցավ անմիջական մթնոլորտում, ուսանողների արձագանքը դրական էր:

Պարոն Պապոյանը խոստացավ ավելի խորացնել Աշտարակի ֆիզիկական հետազոտությունների ինտիտուտի և ֆիզիկայի ֆակուլտետի համագործակցությունը:

 

Հեղինակ՝ Գոհար Հովհաննիսյան

Կոնտակտներ

 ՈՒԳԸ նախագահ՝ Մհեր Հակոբյան

 Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն

 Էլ. փոստ՝ sss@ysu.am

Հեռ.՝  (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ)
   (+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ)

 

Բաժանորդագրվել ծանուցումներին