05.03.2018 | 
Ինչպե՞ս գրել կուրսային աշխատանք
Ինչպե՞ս գրել կուրսային աշխատանք
ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում ծանոթացան կուրսային աշխատանք գրելու հմտություններին:

Երկուշաբթի՝ մարտի 5-ին ԵՊՀ 8-րդ մասնաշենքի 302 լսարանում տեղի ունեցավ Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի կողմից կազմակերպված «Ինչպե՞ս գրել կուրսային աշխատանք» խորագիրը կրող միջոցառումը:  Միջոցառմանը ներկա էին 15 ուսանող տարբեր կուրսերից:

 

Բանախոսն էր Անձի հոգեբանության ամբիոնի դասախոս Ա. Հակոբջանյանը, ով շատ մտերմիկ միջավայրում ուսանողներին ներկայացրեց կուրսային աշխատանք գրելու հիմնական սկզբունքները և ծանոթացրեց նաև կարևոր գործիքներին: Անդրադարձ կատարվեց նաև գիտական հետազոտությունների սկզբունքներին ու նրբություններին: Քննարկվեց կուրսային աշխատանքի պաշտպանության կարգը:

 

Հուսով ենք՝ միջոցառումը մեղմեց ուսանողների տագնապը և նպաստեց մոտիվացիայի բարձրացմանը:

 

Հեղինակ՝ Մարիամ Մանուկյան

Կոնտակտներ

 ՈՒԳԸ նախագահ՝ Վանատուր Շերենց

 Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն

 Էլ. փոստ՝ sss@ysu.am

Հեռ.՝  (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ)
   (+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ)

 

Բաժանորդագրվել ծանուցումներին