12.12.2018 | 
Ուսանողական, Կրթություն, Գիտություն
Փաստաբանների պալատի հիմնախնդիրները
Փաստաբանների պալատի հիմնախնդիրները
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում էր ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: Հանդիպումը կազմակերպել էր ֆակուլտետի ՈՒԳԸ-ն Քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի հետ համատեղ: Տեղի ունեցավ հետաքրքիր և բովանդակալից քննարկում:

Պարոն Զոհրաբյանն ուսանողներին ներկայացրեց Փաստաբանների պալատի հիմնախնդիրները, փաստաբան-վստահորդ, փաստաբան-հասարակություն հարաբերությունները, խոսեց փաստաբանների պալատի կանոնադրության մասին, ուսանողներին ներկայացրեց երկրում փաստաբանների մեկ պալատ ունենալու նպատակահարմարությունը, հանրային պաշտպանի ինստիտուտը:  

 

Պարոն Զոհրաբյանը ուսանողներին ներկայացրեց փաստաբանին ներկայացվող պահանջները,  ինչպես նաև պատմեց պրակտիկայում իր և այլ փաստաբանների հետ տեղի ունեցած պատմություններ, որոնց շնորհիվ նյութն էլ ավելի հասու եղավ ուսանողներն: Հանդիպման եզրափակի մասում պարոն Զոհրաբյանը սիրով պատասխանեց ուսանողների հարցերին և պատրաստակամություն հայտնեց, որ ուսանողների հետ հանդիպումները կրեն պարբերական բնույթ:

Կարևորելով ուսանողների և փաստաբանների գործնական հանդիպումները, քննարկումները` պարոն Զոհրաբյանն առաջարկեց նաև պրակտիկա անցնել Փաստաբանների դպրոցում, որտեղ հնարավորություն կընձեռնվի տեսնել փաստաբան-վստահորդ հարաբերությունների ձևավորման ողջ գործընթաց:

 


ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈւԳԸ-ն շնորհակալություն է հայտնում պարոն Զոհրաբյանին հետաքրքիր հանդիպման և բովանդակալից քննարկման համար:

 

Հեղինակ` Վահագն Թանգամյան

ԵՊՀ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅԱՆ և ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԱՆ «ԵՐԵՄՅԱՆՑ ՓՐՈՋԵՔԹՍ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ
Դեկտեմբերի 13-ին ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի Սերվիսի ամբիոնի երրորդ և չորրորդ կուրսի ուսանողներն ամբիոնի դասախոս Նարինե Հովհաննիսյանի ուղեկցությամբ այցելեցին «Երեմյանց Փրոջեքթս» ընկերության «Լավաշ», «Շերեփ» և «Պանդոկ Երևան գետափին» ռեստորաններ։
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի սեմինար-քննարկում ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետում
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ն սկսել է աշխատանքները սկսել է սեմինար-քննարկումով:
Կոնտակտներ

 ՈՒԳԸ նախագահ՝ Վանատուր Շերենց

 Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն

 Էլ. փոստ՝ sss@ysu.am

Հեռ.՝  (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ)
   (+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ)

 

Բաժանորդագրվել ծանուցումներին