24.06.2019 | 
Ուսանողական, Կրթություն, Գիտություն
Հանքարդյունաբերության հիմնախնդիրները
Հանքարդյունաբերության հիմնախնդիրները
Սույն թվականի մայիսի 24-ին Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ՈւԳԸ ջանքերով տեղի ունեցավ «Հանքարդյուբարության հիմնախնդիրները» թեմայով սեմինարը, որը վարում էր ե.գ.թ., դոց., ֆակուկտետի ՈւԳԸ խորհրդատու Ռ. Մովսեսյանը:

Սեմինարի ընթացքում խոսվեց համաշխարհային խոշոր հանքարդյունաբերական համալիրների, ՀՀ-ում գործող արդյունահանող ընկերությունների մասին։ Խոսվեց հանքարդյունաբերության ոլորտի շահութաբերության, հնարավոր ռիսկերի, բնապահպանական կողմի կարևորության և ստեղծված իրավիճակի մասին: Պարոն Մովսեսյանն անդրադարձ կատարեց նաև Հայաստանում գործող մեծ վտանգավորություն ունեցող հանքերի և դրանց հասցված վնասների շուրջ: Խոսվեց պատասխանատու հանքարդյունաբերության գաղափարի և դրա կարևորության մասին:
Սեմինարի ավարտին հնչեցին մի շարք հարցեր, որոնք ստացան իրենց ամփոփ պատասխանները: Սեմինարը հանրամատչելի էր և հետաքրքիր, դա էր  վկայում սեմինարին մասնակցությունը այլ` ոչ երկրաբանական կորպուսի ուսանողների կողմից:

Նյութի հեղինակ` Լիլիթ Զաքարյան

ԵՊՀ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅԱՆ և ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԱՆ «ԵՐԵՄՅԱՆՑ ՓՐՈՋԵՔԹՍ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ
Դեկտեմբերի 13-ին ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի Սերվիսի ամբիոնի երրորդ և չորրորդ կուրսի ուսանողներն ամբիոնի դասախոս Նարինե Հովհաննիսյանի ուղեկցությամբ այցելեցին «Երեմյանց Փրոջեքթս» ընկերության «Լավաշ», «Շերեփ» և «Պանդոկ Երևան գետափին» ռեստորաններ։
Փաստաբանների պալատի հիմնախնդիրները
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում էր ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: Հանդիպումը կազմակերպել էր ֆակուլտետի ՈՒԳԸ-ն Քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի հետ համատեղ: Տեղի ունեցավ հետաքրքիր և բովանդակալից քննարկում:
Կոնտակտներ

 ՈՒԳԸ նախագահ՝ Վանատուր Շերենց

 Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն

 Էլ. փոստ՝ sss@ysu.am

Հեռ.՝  (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ)
   (+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ)

 

Բաժանորդագրվել ծանուցումներին