08.10.2019 | 
Ուսանողական, Կրթություն, Գիտություն
Ինքնակարգավորումն արտակարգ իրավիճակներում
Ինքնակարգավորումն արտակարգ իրավիճակներում
Սեպտեմբերի 25-ին ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբնության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ տեղի ունեցավ սեմինար քննարկում, որի բանախոսն էր Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դասախոս, h.գ.թ., դոցենտ՝ Հրաչյա Հովհաննիսյանը։

Սեմինարի սկզբում դասախոսը ներկայացրեց ֆիզիկական և հոգեկան գործընթացների նմանության հարցը։ Քննարկվեց իրավիճակի անսովորության բնույթը և դրա հետևանքները անձի վարքայի  դրսևորումների վրա։   Սեմինարի ընթացքում դասախոսն անդրադարձավ նաև անձի ներքին կարգավորման մեխանիզմներին, ինչպես նաև նկարագրեց  անձի հուզական դաշտի ոչ միանշանակ կառավարելի լինելու սկզբունքը և  բացատրեց դիրքորոշումների դերն անձի իքնակարգավորման գործընթացում։ Բանախոսը բացատրեց  անձի հուզական ոլորտի դրսևորման իրավիճակային բնույթն, անդրադարձ կատարեց ինքնատիրապետման գործընթացին և դրա հետևանքով առաջացած հուզական ֆոնի առաջացմանը։

Սեմինարի ընթացքում տեղի ունեցավ կարճ թերապևտիկ աշխատանք՝ ուղղված անձի ինքնակարգավորմանը։

 

Հեղինակ՝ Հասմիկ Սարգսյան

 

ԵՊՀ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅԱՆ և ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԱՆ «ԵՐԵՄՅԱՆՑ ՓՐՈՋԵՔԹՍ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ
Դեկտեմբերի 13-ին ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի Սերվիսի ամբիոնի երրորդ և չորրորդ կուրսի ուսանողներն ամբիոնի դասախոս Նարինե Հովհաննիսյանի ուղեկցությամբ այցելեցին «Երեմյանց Փրոջեքթս» ընկերության «Լավաշ», «Շերեփ» և «Պանդոկ Երևան գետափին» ռեստորաններ։
Փաստաբանների պալատի հիմնախնդիրները
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում էր ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: Հանդիպումը կազմակերպել էր ֆակուլտետի ՈՒԳԸ-ն Քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի հետ համատեղ: Տեղի ունեցավ հետաքրքիր և բովանդակալից քննարկում:
Կոնտակտներ

 ՈՒԳԸ նախագահ՝ Վանատուր Շերենց

 Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն

 Էլ. փոստ՝ sss@ysu.am

Հեռ.՝  (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ)
   (+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ)

 

Բաժանորդագրվել ծանուցումներին