10.10.2019 | 
Ուսանողական, Կրթություն, Գիտություն
Քիմիայի ֆակուլտետում ներկայացվեց «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթը:
Քիմիայի ֆակուլտետում ներկայացվեց «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթը:
Ս.թ. հոկտեմբերի 4-ին Քիմիայի ֆակուլտետ էին այցելել ԿԳՄՍ երիտասարդական քաղաքականության վարչության պետ Ռոզա Հակոբյանը և «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի կազմակերպիչ Հռիփսիմե Ալեքյանը, ովքեր ներկայացրեցին ուսանողներին մրցույթի հիմնական խնդիրների, անվանակարգերի և նախագծերի գնահատման չափորոշիչների մասին:

 Ռոզա Հակոբյանն իր խոսքում նշեց, որ ծրագիրն ուղղված է հայ երիտասարդությանը դեպի գյուտարարություն, դեպի գաղափարների իրականացում խթանելուն: Այն 2015թ-ից դարձել է հայաստանաբնակ, իսկ 2016թ-ից սփյուքահայ երիտասարդների համար հարթակ իրենց գաղափարները հանրությանը լսելի և տեսանելի դարձնելու համար:

Անշուշտ կարևոր է իմանալ, թե ի՞նչ արդյունքներ է տալիս մրցույթին մասնակցելը, այդ ամենի մասին լսարանի հետ կիսվեց մրցույթի նախորդ տարիների մասնակից, Քիմիայի ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանողուհի Աշխեն Արզումանյանը, ով  դեռ դպրոցական տարիներին մասնակցել է մրցույթին,-« Այժմ դպրոցում դեռ շարունակվում են հետազոտություններն այդ ուղղությամբ և իրենց նախագիծը ներկայացրել են մի շարք երկրներում»: 

 

 

Այս տարի մրցույթի անվանակարգերը հինգն են ՝

  • Քիմիական գիտություններ
  • Տեղեկատվական տեխնոլոգիաներ
  • Մանկավարժական գիտություններ
  • Ճարտարապետություն
  • Սոցիոլոգիական գիտություններ

«Լինելով Քիմիական ֆակուլտետի ուսանողներ, դուք ունեք մեծ հնարավորություններ ուսանելու տարիներին ձեռք բերած ձեր գիտելիքներն ուղղորդել դեպի նորարարական մտածողություն, քիմիական արդյունաբերության վերահսկում, նոր միացությունների սինթեզ և այլ ասպարեզներ որտեղ անհրաժեշտ է քիմիան»,-նշեց մրցույթի կազմակերպիչներից Հռիփսիմե Ալեքյանը: Եվ իրոք, ֆակուլտետի ուսանողների հետաքրքրվածությունը մրցույթի մասնակցության շատ մեծ էր, որը վկայում էր նրանց ակտիվ հարցերն ուղղված մրցույթի կազմակերպիչներին: Հարցերն ամենատարբեր էին. Ի՞նչ ֆորմատ է պահանջում մրցույթին մասնակցելը, արդյո՞ք ապահովվում է հեղինակային իրավունքների պաշտպանությունը, արդյո՞ք միայն գաղափարը հերիք է մասնակցության համար, տրվու՞մ է ֆինանսավորում հաղթող ծրագրերին և այլն:

 

 

Նախագիծը պետք է ներկայացվի հայերեն լեզվով, թղթային և էլեկտրոնային կրիչով, կարող են ներառել վիդեո, աուդիո նյութեր, սխեմաներ և այլն: Հայտերի լրացման վերջնաժամկետը հոկտեմբերի 25-ն է:

Ուսանոցներին ուղղված իր խոսքում ֆակուլտետի փոխդեկան Արմեն Գալստյանն ասաց.-« Ձեր համար, որպես երիտասարդ մեծ ձեռքբերում կլինի գիտության մեջ, եթե ձեր գաղափարն հասնի ճիշտ նպատակին, լինի հայրենանվեր և մեծ ներդրում լինի Հայաստանի տնտեսության համար»: 

 

Հեղինակ՝ Շուշաննա Վարդանյան

 

ԵՊՀ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅԱՆ և ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԱՆ «ԵՐԵՄՅԱՆՑ ՓՐՈՋԵՔԹՍ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ
Դեկտեմբերի 13-ին ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի Սերվիսի ամբիոնի երրորդ և չորրորդ կուրսի ուսանողներն ամբիոնի դասախոս Նարինե Հովհաննիսյանի ուղեկցությամբ այցելեցին «Երեմյանց Փրոջեքթս» ընկերության «Լավաշ», «Շերեփ» և «Պանդոկ Երևան գետափին» ռեստորաններ։
Փաստաբանների պալատի հիմնախնդիրները
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում էր ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: Հանդիպումը կազմակերպել էր ֆակուլտետի ՈՒԳԸ-ն Քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի հետ համատեղ: Տեղի ունեցավ հետաքրքիր և բովանդակալից քննարկում:
Կոնտակտներ

 ՈՒԳԸ նախագահ՝ Վանատուր Շերենց

 Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն

 Էլ. փոստ՝ sss@ysu.am

Հեռ.՝  (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ)
   (+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ)

 

Բաժանորդագրվել ծանուցումներին