15.10.2019 | 
Ուսանողական, Կրթություն, Մշակույթ
ԱՅՑ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ԳՐԱՏՊՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ
ԱՅՑ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ԳՐԱՏՊՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ
ԵՊՀ պատմության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերության անդամները հոկտեմբերի 2 – ին այցելեցին ՀՀ Ազգային գրադարանի գրատպության թանգարան:

Այցի ընթացքում ուսանողները շրջեցին թանգարանի 6 ցուցասրահներում, ծանոթացան նախագրային շրջանից մինչև գիրն ընկած ժամանակահատվածում ստեղծված  գրավոր մշակույթի նմուշներին (ժայռապատկերներ, սեպագիրարձանագրություններ):

Հայոց այբուբեն սրահում ուսանողները դիտեցին գրչության տեսակներն եվրոպացի հրատարակիչների գրքերում փայտափորագիր հայոց այբուբենը:

ՈՒԳԸ անդամները տեղեկացան նաև հայկական առաջին տպագիր գրքերի մասին, ծանոթացան սփյուռքի հայկական տպարանների և գրքերի հետ:

Գրահրատարակչության սրահում ցուցադրված էին տպագրական մեքենաներ, կլիշեներ, տարբեր երկրներում գործած  հայկական տպարանների նկարներ: Անդամներին բավական հետաքրքիր էր  գրքի տպագրության գործընթացին ծանոթանալը:

Ուսանողները դիտեցին Հայաստանի, Արցախի մամուլի եզակի նմուշները, հայկական դրամանիշները, նաև այն քարտեզները, որտեղ հիշատակված է Հայաստանը:

 

Հեղինակ` Արեն Խարազյան

ԵՊՀ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅԱՆ և ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԱՆ «ԵՐԵՄՅԱՆՑ ՓՐՈՋԵՔԹՍ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ
Դեկտեմբերի 13-ին ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի Սերվիսի ամբիոնի երրորդ և չորրորդ կուրսի ուսանողներն ամբիոնի դասախոս Նարինե Հովհաննիսյանի ուղեկցությամբ այցելեցին «Երեմյանց Փրոջեքթս» ընկերության «Լավաշ», «Շերեփ» և «Պանդոկ Երևան գետափին» ռեստորաններ։
Փաստաբանների պալատի հիմնախնդիրները
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում էր ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: Հանդիպումը կազմակերպել էր ֆակուլտետի ՈՒԳԸ-ն Քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի հետ համատեղ: Տեղի ունեցավ հետաքրքիր և բովանդակալից քննարկում:
Կոնտակտներ

 ՈՒԳԸ նախագահ՝ Վանատուր Շերենց

 Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն

 Էլ. փոստ՝ sss@ysu.am

Հեռ.՝  (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ)
   (+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ)

 

Բաժանորդագրվել ծանուցումներին