15.10.2019 | 
Ուսանողական, Կրթություն, Մշակույթ
Ճամփորդություն դեպի Իսլանդիա
Ճամփորդություն դեպի Իսլանդիա
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ, հոկտեմբերի 8-ին Birthright-ի կամավոր և ճամփորդ Էդգար Բաբասյանի հետ փորձեցինք բացահայտել Իսլանդիան իր ողջ հմայքով և գրավչությամբ։ Խոսեցինք ճամփորդության ընթացքում առաջացած խնդիրների, անվտանգության կանոնների և այլնի մասին:

Բանախոսը պատմեց Իսլանդիայում անցկացրած արկածներով լի օրերի, պատահած դժվարությունների, հյուրընկալ երկրի, բնության յուրօրինակ հուշարձանների մասին: Կիսվեց սեփական փորձով:
Սեմինարը հետաքրքրական էր նրանով, որ ուսասնողներին հնարավորություն տվեց Իսլանդիան բացահայտել այլ` նոր և հետաքրքիր կողմից: Տվեց հնարավորություն ձեռք բերել փորձառություն` հետագայում ճամփորդելու ընթացքում կիրառելու և սպասվելիք խնդիրներից խուսափելու համար:
Սեմինարի ընթացքում ուսանողների կողմից  հնչեցին բազում հարցեր, որոնց սիրով պատասխանեց բանախոս Էդգար Բաբասյանը:
Սեմինարի աշխատանքային լեզուներն էին հայերենը և ռուսերենը:

Նյութի հեղինակ` Լիլիթ Զաքարյան

ԵՊՀ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅԱՆ և ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԱՆ «ԵՐԵՄՅԱՆՑ ՓՐՈՋԵՔԹՍ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ
Դեկտեմբերի 13-ին ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի Սերվիսի ամբիոնի երրորդ և չորրորդ կուրսի ուսանողներն ամբիոնի դասախոս Նարինե Հովհաննիսյանի ուղեկցությամբ այցելեցին «Երեմյանց Փրոջեքթս» ընկերության «Լավաշ», «Շերեփ» և «Պանդոկ Երևան գետափին» ռեստորաններ։
Փաստաբանների պալատի հիմնախնդիրները
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում էր ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: Հանդիպումը կազմակերպել էր ֆակուլտետի ՈՒԳԸ-ն Քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի հետ համատեղ: Տեղի ունեցավ հետաքրքիր և բովանդակալից քննարկում:
Կոնտակտներ

 ՈՒԳԸ նախագահ՝ Վանատուր Շերենց

 Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն

 Էլ. փոստ՝ sss@ysu.am

Հեռ.՝  (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ)
   (+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ)

 

Բաժանորդագրվել ծանուցումներին