18.11.2019 | 
Ուսանողական, Կրթություն, Գիտություն
Հոգեբանությունից անդին
Հոգեբանությունից անդին
Նոյեմբերի 13-ին Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ՈւԳԸ-ի և PsiChi միջազգային հոգեբանական միության հայաստանյան մասնաճյուղի համատեղ նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Հոգեբանությունից անդին» վերնագրով սեմինար-քննարկումը:

Քննարկման ընթացքում բանախոսը  մանրամասն ներկայացրեց տրանսցենդենտալ հոգեբանության առանձնահատկությունների, խնդիրների մասին, թե որոնք են տրանսցենդենտալ հոգեբանությանը բնորոշ տերմինները, հասկացությունները: Ներկայացվեց այն ամենը, ինչը  բաց է թողնում դասական հոգեբանությունը և այն ամենը, ինչը ավելի հեռու է պրակտիկ  հոգեբանությունից: Սեմինարի ընթացքում բանախոսն անդրադարձավ նաև սիմետրիա և ասիմետրիա հասկացություններին հոգեբանության մեջ: Վերջում բանախոսը ներկայացրեց իր կողմից գրված գրքերը, որոնք անմիջականորեն կապված էին տրանսցենդենտալ հոգեբանության հետ: Սեմինարն անցկացնում էր արդի հոգեբանության նշանավոր գիտնական, նեյրոլինգվիստիկ ծրագրավորման հայկական դպրոցի հիմնադիր, Հ.գ.դ., պրոֆեսոր  Ռուբեն Նաղդյանը: 

 

Հեղինակ՝ Հերմինե Մկոյան 

ԵՊՀ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅԱՆ և ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԱՆ «ԵՐԵՄՅԱՆՑ ՓՐՈՋԵՔԹՍ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ
Դեկտեմբերի 13-ին ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի Սերվիսի ամբիոնի երրորդ և չորրորդ կուրսի ուսանողներն ամբիոնի դասախոս Նարինե Հովհաննիսյանի ուղեկցությամբ այցելեցին «Երեմյանց Փրոջեքթս» ընկերության «Լավաշ», «Շերեփ» և «Պանդոկ Երևան գետափին» ռեստորաններ։
Փաստաբանների պալատի հիմնախնդիրները
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում էր ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: Հանդիպումը կազմակերպել էր ֆակուլտետի ՈՒԳԸ-ն Քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի հետ համատեղ: Տեղի ունեցավ հետաքրքիր և բովանդակալից քննարկում:
Կոնտակտներ

 ՈՒԳԸ նախագահ՝ Վանատուր Շերենց

 Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն

 Էլ. փոստ՝ sss@ysu.am

Հեռ.՝  (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ)
   (+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ)

 

Բաժանորդագրվել ծանուցումներին