25.11.2019 | 
Ուսանողական, Կրթություն
Տեսությունից դեպի սոցիալական արվեստ
Տեսությունից դեպի սոցիալական արվեստ
Նոյեմբերի 20-ին ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ՈՒԳԸ-ն, ԵՊՀ կիրառական հոգեբանության կենտրոնը և "Մայրի" բուժական մանկավարժության և սոցիալական թերապիայի կենտրոնը համատեղ կազմակերպել էին տեղեկատվական հանդիպում՝ "Տեսությունից դեպի սոցիալական արվեստ" խորագրով։

Հանդիպման ընթացքում բանախոսները մանրամասն ներկայացրին <<Մայրի>> բուժական մանկավարժության և սոցիալական թերապիայի կենտրոնի աշխատանքային գործունեությունը,  ավելի կոնկրետ՝ ինչ խնամք է տրամադրվում կենտրոնը որոշակի խնդիրներ ունեցող մարդկանց: Կենտրոնի աշխատակցները մասնարմասն կիսվում էին իրենց փորձով, ծանոցանում էին այն հնարների, տեխնիկաների, ձևերի հետ, որոնք կիրառում են կենտրոնի մասնագետները: Աշխատակիցները նշում էին, որ բոլոր ուժերը մոբիլիզացնում են, որպեսզի կենտրոնի շահառուները կարողանան ստանալ  հասարակությունում ամբողջությամբ ներգրավվելու համար անհրաժեշտ բոլոր հմտությունները: Այդ իսկ պատճառով կենտրոնի  աշխատակիցները պարբերաբար  կազմակերպում են ներկայացումներ, համերգներ, ցուցահանդեսներ՝ շահառուների անմիջական մասնակցությամբ:

Ամբողջ քննարկման ընթացքում սեմինարի մասնակիցներն ակտիվ հարցեր էին հղում կենտրոնի ներկայացուցիչներին ու հետաքրքրվում, թե ինչպես են կարողանում համապատասխան խնամք տրամադրել կենտրոնի շահառուներին: Հանդիպման ընթացքում կենտրոնի ներկայացուցիչները պատմեցին նաև կենտրոնի շահառուների առաջընթացի և հետագա ծրագրերի մասին: Հանդիպման հիմնական  բանախոսներն էին՝ Զարուհի Մանուկյանը,  Արսեն Աբրահամյան:

 

Հեղինակ՝ Հերմինե Մկոյան

Անալիտիկ հոգեբանության աշխատանոց
Հունվարի 24–ին Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ՈւԳԸ-ի և Կիրառական հոգեբանության կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Անալիտիկ հոգեբանության աշխատանոց» խորագրով սեմինար-քննարկումը:
ԵՊՀ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅԱՆ և ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԱՆ «ԵՐԵՄՅԱՆՑ ՓՐՈՋԵՔԹՍ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ
Դեկտեմբերի 13-ին ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի Սերվիսի ամբիոնի երրորդ և չորրորդ կուրսի ուսանողներն ամբիոնի դասախոս Նարինե Հովհաննիսյանի ուղեկցությամբ այցելեցին «Երեմյանց Փրոջեքթս» ընկերության «Լավաշ», «Շերեփ» և «Պանդոկ Երևան գետափին» ռեստորաններ։
Կոնտակտներ

 ՈՒԳԸ նախագահ՝ Վանատուր Շերենց

 Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն

 Էլ. փոստ՝ sss@ysu.am

Հեռ.՝  (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ)
   (+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ)

 

Բաժանորդագրվել ծանուցումներին