25.11.2019 | 
Ուսանողական, Կրթություն, Մշակույթ
Գիտաճանաչողական այց դեպի Լաստիվեր
Գիտաճանաչողական այց դեպի Լաստիվեր
Նոյեմբերի 12-ին ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ՈՒԳԸ-ն կազմակերպել էր գիտաճանաչողական այց Տավուշի մարզ՝ Լաստիվեր։ Այցին ներկա էին ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի շուրջ երեք տասնյակից ավելի ուսանողներ։

ԵՊՀ-ի ուսանողներին Լաստիվեր էր ուղեկցել Սերվիսի ամբիոնի վարիչ, ա. գ. թ., դոց. Ս. Սուվարյանը և Ֆիզիկական աշխարհագրության ջրաօդերևութաբանության ամբիոնի դասախոս՝ Տ. Սաֆարյանը։ Գիտաճանաչողական այցի ժամանակ ուսանողները նախաձեռնեցին քայլարշավ դեպի Լաստիվերի ջրվեժներն ու քարանձավը։ Քայլարշավը տևեց մոտ հինգ ժամ։ Գիտաճանաչողական այցի ընթացքում մասնակիցները ծանոթացան հնագույն մարդու կենցաղին, նրա կենցաղի մաս կազմող իրերին և զմայլվեցին Հայաստանի չնաշխարհիկ բնությամբ։ Քայլարշավի ընթացքում տեղացիներն ուսանողներին արժանացրին ջերմ հյուրընկալության։ Ուսանողները ծանոթացան տեղանքին, հետազոտեցին տեղանքը զբոսաշրջային տեսանկյունից, ինչպես նաև լսեցին տեղացիների պատմած պատմությունները։ Գիտաճանաչողական այցերի ժամանակ ուսանողները ստանում են նորանոր գիտելիքներ, որոնք կարող են առաջնորդել նրանց ապագայում։ Նմանատիպ այցերը պետք է շարունակական բնույթ կրեն:

 

Հեղինակներ՝ Էլեն Դանիելյան, Վարդուհի Բեռնեցյան

Անալիտիկ հոգեբանության աշխատանոց
Հունվարի 24–ին Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ՈւԳԸ-ի և Կիրառական հոգեբանության կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Անալիտիկ հոգեբանության աշխատանոց» խորագրով սեմինար-քննարկումը:
ԵՊՀ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅԱՆ և ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԱՆ «ԵՐԵՄՅԱՆՑ ՓՐՈՋԵՔԹՍ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ
Դեկտեմբերի 13-ին ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի Սերվիսի ամբիոնի երրորդ և չորրորդ կուրսի ուսանողներն ամբիոնի դասախոս Նարինե Հովհաննիսյանի ուղեկցությամբ այցելեցին «Երեմյանց Փրոջեքթս» ընկերության «Լավաշ», «Շերեփ» և «Պանդոկ Երևան գետափին» ռեստորաններ։
Կոնտակտներ

 ՈՒԳԸ նախագահ՝ Վանատուր Շերենց

 Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն

 Էլ. փոստ՝ sss@ysu.am

Հեռ.՝  (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ)
   (+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ)

 

Բաժանորդագրվել ծանուցումներին