02.12.2019 | 
Ուսանողական, Կրթություն, Գիտություն
Երազների վերլուծություն
Երազների վերլուծություն
Նոյեմբերի 27-ին ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Երազների վերլուծություն» խորագրով սեմինար-քննարկումը, որը բանախոսեց Սոցիալական և կլինիկական հոգեբանության ամբիոնի դասախոս՝ հ․գ․դ․ Վ․ Միքայելյանը:

Սեմինարի ընթացքում բանախոսն անդրադարձավ  երազների վերլուծության զարգացման պատմությանը, բացատրեց երազների ընդհանուր զարգացման դինամիկան և էությունը։ Բանախոսը  ներկայացրեց նաև հոգեվերլուծության հիմնական դերը և նշանակությունը, որպես մեթոդաբանություն։ Ինչպես նաև խոսեց  երազների վերլուծության մեջ հուզական կոմպոնենտի դերի մասին, որը ամբողջապես կարող է փոխել երազի հիմնական նշանակությունը։ Տեսական մասը ներկայացնելուց հետո բանախոսն անցում կատարեց օրինակներին, որոնք էլ ավելի պատկերավոր և կիրառական դարձրին ստացված տեսական գիտելիքները։ Որից հետո  հնչեցին բազմաթիվ հարցեր, նաև  շատ հակիրճ  ներկայացվեցին  երազներ, որոնք նույնպես ստացան իրենց համարժեք մեկնաբանությունները։

 

Հեղինակ՝  Հասմիկ Սարգսյան

Ներկայացվեցին գիտական աշխատանք գրելու առանձնահատկութունները
Առցանց հանդիպման ընթացքում ուսանողները ծանոթացան հետազոտական աշխատանք գրելու առանձնահատկություններին:
Անալիտիկ հոգեբանության աշխատանոց
Հունվարի 24–ին Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ՈւԳԸ-ի և Կիրառական հոգեբանության կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Անալիտիկ հոգեբանության աշխատանոց» խորագրով սեմինար-քննարկումը:
Կոնտակտներ

 ՈՒԳԸ նախագահ՝ Վանատուր Շերենց

 Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն

 Էլ. փոստ՝ sss@ysu.am

Հեռ.՝  (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ)
   (+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ)

 

Բաժանորդագրվել ծանուցումներին