09.12.2019 | 
Ուսանողական, Կրթություն, Գիտություն
Կոնֆլիկտի հաղթահարման մեխանիզմները
Կոնֆլիկտի հաղթահարման մեխանիզմները
Նոյեմբերի 25-ին ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ՈՒԳԸ֊- ի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Կոնֆլիկտի հաղթահարման մեխանիզմները» խորագրով սեմինար-քննարկումը:

Բանախոսը մանրամասն խոսեց կոնֆլիկտի բովանդակության մասին՝ ընդգծելով, որ անկախ կոնֆլիկտի միջանձնային կամ ներանձնային լինելուց կարևոր է գտնել կոնֆլիկտի լուծման կոնստրուկտիվ եղանակներ: Սեմինարի ընթացքում խոսվեց  կոնֆլիկտի լուծման 2 եղանակների մասին: Այն կոնֆլիկտները, որոնք չեն ստանում  համապատասխան լուծումներ կարող են հիմք հանդիսանալ հետագա բացասական հետևանքների, ընդհուպ մինչև կարող է սպառնալ հոգեկան առողջությանը: Տեսական գիտելիքներն ամբողջանում էին տարբեր օրինակներով, որոնք վերցված էին ինչպես  կենցաղից, այնպես էլ գիտական աղբյուրներից: Սեմինարի մասնակիցները տարաբնույթ հարցեր էին հղում բանախոսին ու փորձում հասկանալ կոնֆլիկտի ամբողջ էությունն ու բովանդակությունը: Սեմինարի ընթացքում բանախոսը ներկայացրեց որոշակի հնարներ, որոնք իրենցից ներկայացնում էին  շփման հմտություններ: Բանախոս՝   Սոցիալական և կլինիկական հոգեբանության ամբիոնի դասախոս, դոցենտ Գ. Պետրոսյան:

 

Հեղինակ՝ Հերմինե Մկոյան

Ներկայացվեցին գիտական աշխատանք գրելու առանձնահատկութունները
Առցանց հանդիպման ընթացքում ուսանողները ծանոթացան հետազոտական աշխատանք գրելու առանձնահատկություններին:
Անալիտիկ հոգեբանության աշխատանոց
Հունվարի 24–ին Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ՈւԳԸ-ի և Կիրառական հոգեբանության կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Անալիտիկ հոգեբանության աշխատանոց» խորագրով սեմինար-քննարկումը:
Կոնտակտներ

 ՈՒԳԸ նախագահ՝ Վանատուր Շերենց

 Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն

 Էլ. փոստ՝ sss@ysu.am

Հեռ.՝  (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ)
   (+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ)

 

Բաժանորդագրվել ծանուցումներին