14.02.2020 | 
Ուսանողական, Կրթություն, Գիտություն
Անալիտիկ հոգեբանության աշխատանոց
Անալիտիկ հոգեբանության աշխատանոց
Հունվարի 24–ին Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ՈւԳԸ-ի և Կիրառական հոգեբանության կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Անալիտիկ հոգեբանության աշխատանոց» խորագրով սեմինար-քննարկումը:

Սեմինարի սկզբում բանախոսը՝ ԵՊՀ կիրառական հոգեբանության կենտրոնի դասընթացավար, հոգեբան Մերի Սմբատյանը, ներկայացրեց Կ. Յունգի կենսագրությունը, գիտահետազոտական գործունեությունը, մասնավորապես ներկայացվեց Յունգի տեսությունը, անդրադարձ կատարվեց «կոլեկտիվ անգիտակցական» հասկացությանը, ներկայացվեց մի քանի արխետիպերի բովանդակությունը, համապատասխան անվանումները: Բանախոսը նաև անդրադարձավ Յունգի կողմից ստեղծված, առաջարկած մի շարք տերմինների կիրառման հարցին՝ նշելով, որ հաճախ այդ տերմինները սխալ են կիրառվում ոչ մասնագետների կողմից, ինչի պատճառով էլ որոշակի անհամաձայնություններ են լինում բնագրի հետ համեմատ: Սեմինարի վերջում խոսվեց նաև  Յունգի և Ֆրոյդի գիտական բանավեճերի, նրանց հայացքների տարբերությունների մասին:

 

 Հեղինակ՝ Հերմինե Մկոյան

ԵՊՀ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅԱՆ և ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԱՆ «ԵՐԵՄՅԱՆՑ ՓՐՈՋԵՔԹՍ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ
Դեկտեմբերի 13-ին ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի Սերվիսի ամբիոնի երրորդ և չորրորդ կուրսի ուսանողներն ամբիոնի դասախոս Նարինե Հովհաննիսյանի ուղեկցությամբ այցելեցին «Երեմյանց Փրոջեքթս» ընկերության «Լավաշ», «Շերեփ» և «Պանդոկ Երևան գետափին» ռեստորաններ։
Փաստաբանների պալատի հիմնախնդիրները
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում էր ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: Հանդիպումը կազմակերպել էր ֆակուլտետի ՈՒԳԸ-ն Քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի հետ համատեղ: Տեղի ունեցավ հետաքրքիր և բովանդակալից քննարկում:
Կոնտակտներ

 ՈՒԳԸ նախագահ՝ Վանատուր Շերենց

 Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն

 Էլ. փոստ՝ sss@ysu.am

Հեռ.՝  (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ)
   (+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ)

 

Բաժանորդագրվել ծանուցումներին