Կառուցվածք
Քարտուղար
ԵՊՀ ՈՒԳԸ քարտուղար

img.sb 
Սիրանուշ Բաղումյան

Ծնվել է 1995 թ. փետրվարի 28-ին ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում:

2002-2013 թթ. սովորել է Գյումրու թիվ 7-րդ դպրոցում:

 

2013-2017 թթ. սովորել է ԵՊՀ պատմության ֆակուլտետում: 2017թ. ընդունվել է նույն ֆակուլտետի մագիստրատուրա՝ գերազանցությամբ ավարտելով 2019 թ.-ին: 2019 թ.-ից սովորում է ԵՊՀ պատմության ֆակուլտետի ասպիրանտուրայում:

 

Մասնակցել է երիտասարդական գիտաժողովների, միջազգային ֆորումների, բանավեճերի, սեմինարների, հանդիպում-քննարկումների և այլն:

 

2013 թ․-ից անդամակցում է ԵՊՀ Ուսանողական գիտական ընկերությանը: 2018 թ. ընտրվել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի ՈւԳԸ քարտուղար, իսկ 2018 թ․ սեպտեմբերից՝ նույն ֆակուլտետի ՈւԳԸ նախագահ: 2020 թ.-ից հանդիսանում է ԵՊՀ ՈւԳԸ քարտուղարը:

 

2019 թ. աշխատել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում՝ որպես դասախոս:

 

2019 թ․ մայիսի 17-ին ճանաչվել է ԵՊՀ տարվա լավագույն ուսանող և պարգևատրվել՝ ԵՊՀ բրոնզե մեդալով:

 

Տիրապետում է հայերենին, ռուսերենին, անգլերենին, հին լեզուներից` ուրարտերենին:

 

Մասնակցել է 4 միջազգային գիտաժողովի: Ունի տպագրված 2 հոդված: 
Կոնտակտներ

 ՈՒԳԸ նախագահ՝ Վանատուր Շերենց

 Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն

 Էլ. փոստ՝ sss@ysu.am

Հեռ.՝  (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ)
   (+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ)

 

Բաժանորդագրվել ծանուցումներին