Կառուցվածք
Կենտրոնական մարմիններ

ԵՊՀ ՈՒԳԸ նախագաh

Մերի ՓԱՆՈՍՅԱՆ

 

Ծնվել է 1997 թ. հուլիսի 2-ին ՀՀ Շիրակի մարզի քաղաք Գյումրիում: 2003-2011թթ. սովորել և գերարազանցությամբ ավարտել է Գյումրու Մ. Մաշտոցի անվան թիվ 29 միջնակարգ դպրոցը, իսկ 2011 թ․-ին՝ ընդունվել և 2014 թ.-ին գերարազանցությամբ ավարտել է Գյումրու Ակադեմիական վարժարանը:

2014-2018 թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետը: 2018թ. ընդունվել է նույն ֆակուլտետի «ֆինանսներ» մասնագիտությամբ մագիստրատուրա՝ գերազանցությամբ ավարտելով 2020 թ․-ին:

Մասնակցել է երիտասարդական գիտական ակտիվ խմբերի, ղեկավարել բանավիճային ակումբ, կազմակերպել միջազգային գիտաժողովներ և գիտահանրամատչելի աշխատաժողովներ ու սեմինարներ, բնապահպանական ճամբարներ, զբաղվել կամավորական աշխատանքներով: Էթիկայի դպրոցի շրջանավարտ է:

2016 թ․-ից անդամակցում է ԵՊՀ Ուսանողական գիտական ընկերությանը: 2017թ. ընտրվել է ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի, իսկ 2019 թ․-ին՝ ԵՊՀ ՈՒԳԸ նախագահ:

2019 թ. աշխատում է ԵՊՀՔ-ում՝ որպես դասախոս, 2019 թ.-ից աշխատում է «Deloitte Armenia» CJSC-ում՝ որպես աուդիտորի օգնական, 2020 թ. դասավանդում է «Հայաստանում Եվրոպական քոլեջ» հիմնադրամում:

2019 թ․-ի մայիսի 17-ին ճանաչվել է ԵՊՀ տարվա լավագույն ուսանող և պարգևատրվել՝ ԵՊՀ բրոնզե մեդալով:

Մասնակցել է 4 միջազգային գիտաժողովի, որոնցից 2-ում ճանաչվել է լավագույն զեկուցող:  ՈՒնի տպագրված 4 հոդված, որոնցից 2-ը՝ արտասահմանյան պարբերականներում:

Տիրապետում է հայերենին, ռուսերենին, անգլերենին և ադրբեջաներենին: Անկուսակցական է, ամուսնացած չէ:

 

Կոնտակտներ

 ՈՒԳԸ նախագահ՝ Մերի Փանոսյան

 Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն

 Էլ. փոստ՝ sss@ysu.am

Հեռ.՝  (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ)
   (+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ)

 

Բաժանորդագրվել ծանուցումներին