Հայտարարություններ
«Աշխարհագրության և երկրաբանության արդի հիմնախնդիրներ» գիտաժողով
28.04.2017

Սիրելի՛ ուսանողներ, ասպիրանտներ

ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերությունը 2017 թ. մայիսի 11-ին կազմակերպում է «Աշխարհագրության և երկրաբանության  արդի հիմնախնդիրներ» խորագրով գիտաժողով՝ նվիրված ԵՊՀ ՈՒԳԸ հիմնադրման 70-ամյակին: Գիտաժողովին  կարող են զեկուցումներ ներկայացնել թեմայով հետաքրքրված ուսանողները, ասպիրանտները և երիտասարդ գիտնականները։ 

 

 

 Գիտաժողովի թեմատիկ ուղղություններն են՝

  • աշխարհագրություն
  • երկրաբանություն
  • սերվիս և զբոսաշրջություն             

 

 

   

Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև 2017 թ. ապրիլի 28-ը լրացնել մասնակցության հայտը՝ ներառելով զեկուցման սեղմագիրը` առավելագույնը 300 բառ, իսկ գիտական ղեկավարի կարծիք-երաշխավորագիրը*  ուղարկել  geographysss.ysu@gmail.com էլ. փոստի հասցեին:

Լավագույն աշխատանքները կտպագրվեն ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածուում:

Գիտաժողովի աշխատանքային լեզուն հայերենն է։

Կոնտակտներ

 ՈՒԳԸ նախագահ՝ Մհեր Հակոբյան

 Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն

 Էլ. փոստ՝ sss@ysu.am

Հեռ.՝  (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ)
   (+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ)

 

Բաժանորդագրվել ծանուցումներին