Հայտարարություններ
Մերձավորարևելյան արդի զարգացումներ | գիտաժողով
19.05.2017

Սիրելի՛ ուսանողներ և ասպիրանտներ,

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերությունը 2017 թ. մայիսի 19-ին կազմակերպում է «Մերձավորաևելյան արդի զարգացումներ» խորագրով գիտաժողով, որին կարող են զեկուցումներ ներկայացնել թեմայով հետաքրքրված ուսանողները, ասպիրանտները և երիտասարդ գիտնականները։

Զեկուցումների թեմաներն ընդգրկում են, բայց չեն սահմանափակվում հետևյալով.

  • իսլամի դերը մեձավորարևելյան զարգացումներում
  • հասարակական-քաղաքական զարգացումները Թուրքիայում
  • հասարակական-քաղաքական զարգացումները արաբական աշխարհում
  • Իրանն ու մերձավորարևելյան զարգացումները,

Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2017 թ. ապրիլի 25-ը՝ ժամը 23:59-ը, լրացնել հետևյալ հայտը, որտեղ անհրաժեշտ է ներկայացնել զեկուցման սեղմագիրը 300 բառի սահմանում, իսկ sssoriental@gmail.com էլ. փոստի հասցեին ուղարկել գիտական ղեկավարի կարծիք-երաշխավորագիրը։ Անցկացվելու է գրախոսության փուլ, որի արդյունքների մասին մասնակիցները կտեղեկացվեն մայիսի 10-ին։

Լավագույն աշխատանքները կտպագրվեն ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողո­վածուում։

Գիտաժողովի աշխատանքային լեզուն հայերենն է։

Middle_East

Կոնտակտներ

 ՈՒԳԸ նախագահ՝ Մհեր Հակոբյան

 Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն

 Էլ. փոստ՝ sss@ysu.am

Հեռ.՝  (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ)
   (+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ)

 

Բաժանորդագրվել ծանուցումներին