Կառուցվածք
Արտաքին կապերի հանձնաժողով

ԵՊՀ ՈՒԳԸ արտաքին կապերի պատասխանատուի օղակը ստեղծվել է ՈՒԳԸ Գիտական խորհրդի 2015 թ. դեկտեմբերի 18-ի նիստի որոշմամբ: Նպատակ ունենալով կապեր հաստատել ոչ միայն հայաստանյան, այլև արտասահմանյան համալսարանների հետ, դյուրացնել նրանց հետ համագործակցությունը Մայր բուհի ուսանողների, մագիստրանտների, ասպիրանտների և բոլոր երիտասարդ հետազոտողների համար՝ նա պատասխանատու է ՈՒԳԸ գործունեության և անցկացվելիք միջոցառումների մասին այլ բուհերի ուսանողական կառույցներին տեղեկացնելու և նրանց ներգրավելու համար՝ հետագա համագործակցության ակնկալիքով:

ԵՊՀ ՈՒԳԸ արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ

img.vl

 

Վարդան Լաբլաջյան

Ծնվել է 1995թ. դեկտեմբերի 24-ին Երևանում:

2013թ.-ին գերազանց առաջադիմությամբ  ավարտել է «Կուպալյանի» մասնավոր վարժարանը։

2014-2016թթ.-ին ծառայել է ՀՀ ԶՈՒ-ում՝ արժանանալով «Ավագ» զինվորական կոչման։

2013-2019թթ.-ին սովորել է ԵՊՀ միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Քաղաքագիտության բաժնում (Բակալավրի աստիճան)

Սովորում է ԵՊՀ միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Ազգային անվտանգության մագիստրոսական ծրագրում:

2018թ.-ից մինչ օրս հանդիսանում է ԵՊՀ ՈւԳԸ անդամ։

2020թ.-ին  ԱՄՆ ՄԶԳ (USAID)  և Ազգային ժողովրդավարության ինստիտուտի( NDI) կողմից աշխատանքային պրակտիկա է անցել ՀՀ Ազգային ժողովում։

Մասնակցել է միջազգային փոխանակման ծրագրերի տարբեր երկրներում:

Թե՛ դպրոցական և  թե՛ ուսանողական տարիներին մասնակցել է բազմաթիվ օլիմպիադաների՝ արժանանալով ոսկե մեդալների։

Մասնակցել է տարբեր  ֆորումների և դասընթացների, այդ թվում՝ «Լիբերալ քաղաքականության» ինստիտուտի և Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) դասընթացներին։

Տիրապետում է 3 լեզուների՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն։

Անկուսակցական է։ Ամուսնացած չէ։

 

 

 

Կոնտակտներ

 ՈՒԳԸ նախագահ՝ Վանատուր Շերենց

 Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն

 Էլ. փոստ՝ sss@ysu.am

Հեռ.՝  (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ)
   (+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ)

 

Բաժանորդագրվել ծանուցումներին