


ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետը հիմնադրվել է 1919 թվականի մայիսի 16-ին, համալսարանի հիմնադիր ֆակուլտետներից է: Նախկինում կոչվել է պատմաբանասիրական: Ֆակուլտետի ՈւԳԸ-ն կազմավորվել է համալսարանական ՈւԳԸ-ի ստեղծմանը զուգահեռ։
Ուսումնական գործընթացի կազմակերպմանը զուգահեռ ֆակուլտետում կատարվել են գիտական ուսումնասիրություններ, որոնք էականորեն նպաստել են հայագիտության մի շարք ճյուղերի զարգացմանը, գրվել տասնյակ մենագրություններ, ձեռնարկներ, դասագրքեր, անցկացվել գիտական կոնֆերանսներ ու գիտաժողովներ:
Հայ բանասիրության ֆակուլտետի ՈՒԳԸ-ն կազմակերպում է և՛ ներֆակուլտետային, և՛ միջֆակուլտետային միջոցառումներ՝ սեմինար-քննարկումներ, գիտական միջոցառումներ, ինտելեկտուալ խաղեր, այցեր հայագիտական և գիտահետազոտական և մշակութային ինստիտուտներ:
Հայ բանասիրության ֆակուլտետի ՈՒԳԸ կազմը.
Գոհար Վահանյան (ֆակուլտետի ՈւԳԸ նախագահ)
Ծնվել է 1997 թվականի ապրիլի 25-ին Երևանում:
2004-2012 թվականներին սովորել է Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան հ. 11 հիմնական դպրոցում:
2012-2015 թվականներին սովորել է Երևանի Գալուստ Գյուլբենկյանի անվան հ. 190 ավագ դպրոցում:
2017 թվականից մինչ հիմա սովորում է ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում:
2021 թվականի փետրվարի 26-ից դարձել է ֆակուլտետի ՈւԳԸ նախագահ:
Վերջին թարմացումը՝ 15.04.2021
·
ՈՒԳԸ նախագահ՝ Վանատուր Շերենց
Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն
Էլ. փոստ՝ sss@ysu.am
Հեռ.՝ | (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ) |
(+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ) |