

Մինչև Կենսաբանության ֆակուլտետի հիմնադրումը, դեռևս 1919 թ.՝ Երևանի պետական համալսարանի Բնագիտական ֆակուլտետին կից արդեն գոյություն է ունեցել բնագիտական ուսանողական գիտական խմբակ, որն ունեցել է նաև կենսաբանության բաժին: Հետագայում արդեն բուսաբան, պրոֆեսոր Հովակիմ Ղ. Բեդելյանը առանձին կենսաբանության ՈՒԳ խմբակ է հիմնադրել` գյուղատնտեսական և բժշկական ֆակուլտետներին կից, և հենց ինքն էլ եղել է խմբակի առաջին ղեկավարը:
Խմբակի նպատակն էր ավելի խորացված ծանոթանալ առարկային՝ փորձնական աշխատանքների միջոցով: Ճիշտ է, 1926թ. խմբակը դադարեցրել է իր գործունեությունը, բայց այն շատ արագ վերակազմավորվել է, ու 1933թ.՝ Կենսաբանության ֆակուլտետի հիմնադրմանը զուգահեռ շարունակել է իր ակտիվ գործունեությունը: Կենսաբանության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերությունը հիմնադրվել է համալսարանի ՈՒԳԸ-ին զուգահեռ՝ 1947թ.:
Այժմ էլ Կենսաբանոթյան ֆակուլտետի ՈՒԳԸ-ն աչքի է ընկնում իր ակտիվ գորժունեությամբ, կազմակերպած բազմապիսի սեմինար-քննարկումներով, գիտաժողովներով, հասարակական արշավների մասնակցությամբ ու շատ այլ հետաքրքիր միջոցառումներով: Ֆակուլտետի ուսանողները հետաքրքրությամբ մասնակցում են ՈՒԳԸ միջոցառումներին և ունեն իրենց մեծ ներդրումը ՈՒԳԸ ակտիվ գործունեության մեջ:
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի ՈՒԳԸ կազմը.
Ռազմիկ Պապիկյան (ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ, մագիստրատուրա 1-ին կուրս)
Ծնվել է 1994թ․ հուլիսի 7-ին Արթիկ քաղաքում։
2001-2012թթ․ սովորել է Շիրակի մարզի Հոռոմ գյուղի միջնակարգ դպրոցում։
2012-2016թթ․ սովորել է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում։
2013թ․-ից անդամակցում է Կենսաբանների Հայկական Միություն ՀԿ-ին (նախկինում՝ Երիտասարդ Կենսաբանների Ասոցիացիա):
2016-2018թթ․ ծառայել է ՀՀ զինված ուժերում։
2018թ․ ընդունվել է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի մագիստրատուրա Մանրէաբանության և կենսատեխնոլոգիա մասնագիտությամբ։
2018թ ընտրվել է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ։
2018թ․-ից անդամակցում է The Optical Society-ին։
Վերջին թարմացումը՝ 25.03.2019
ՈՒԳԸ նախագահ՝ Վանատուր Շերենց
Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն
Էլ. փոստ՝ sss@ysu.am
Հեռ.՝ | (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ) |
(+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ) |