Կառուցվածք
Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ

ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ՈՒԳԸ-ն երկար տարիներ իր ակտիվ գործունեությունն է ծավալում ֆակուլտետում` իր աշխատանքներում ներգրավելով բազմաթիվ ուսանողների ու ասպիրանտների, ինչպես նաև ֆակուլտետի պրոֆեսարադասախոսական կազմին:

Ֆակուլտետային ՈՒԳԸ հիմնական նպատակը գիտական կադրերի պատրաստումն է, որոնք հաջողությամբ կհամալրեն պրոֆեսորադասախոսական կազմի շարքերը:

Ֆակուլտետի ՈՒԳԸ-ն վերջին տարիներին ակտիվորեն կազմակերպում է գիտաժողովներ, մասնակցություն է ունենում ԵՊՀ ՈՒԳԸ գիտական նստաշրջաններին` ձևավորելով աշխահագրության և երկրաբանության, սերվիսի և զբոսաշրջության առանձին թեմատիկաներով բաժանմունքներ:

Առավել նշանավոր են եղել 2010 թ. մայիսի 31-ից հունիսի 1-ը անցկացված «Բնօգտագործումը և բնապահպանությունը ՀՀ-ում. էկոլոգիական հիմնախնդիրներ» խորագրով հանրապետական միջբուհական գիտաժողովը, որին մասնակցություն են ունեցել Երևանի պետական (ԵՊՀ), Գավառի պետական (ԳՊՀ), Հայաստանի պետական ագրարային (ՀՊԱՀ) համալսարանները, Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտը (ԳՊՄԻ), ինչպես նաև ՀՀ ԳԱԱ երկրաֆիզիկայի եւ ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի և ՀՀ հանրային խորհրդի գյուղատնտեսական և բնապահպանական հանձնաժողովի ներկայացուցիչները: Գիտաժողովի արդյունքներն ափոփվել են թեզիսների ժողովածուի հրատարակմամբ, որին կարող եք ծանոթանալ ԵՊՀ ՈՒԳԸ հրատարակումների կայքում:

2011 թ. դեկտեմբերի 21-22-ին ֆակուլտետի ՈՒԳԸ նախաձեռնությամբ կազմակերպվել է «Սերվիսի և տուրիզմի դերն ու նշանակությունը հասարակական կյանքի կազմակերպման մեջ» խորագրով գիտաժողովը: 2014 թ. դեկտեմբերի 4-5-ը կազմակերպվել է ֆակուլտետի հիմնադրման 80-ամյակին նվիրված հանրապետական գիտաժողով, որին զեկույցներով հանդես են եկել 15 ուսանողներ և ասպիրանտներ: Լավագույն զեկուցումները երաշխավորվել են տպագրության և ներառվել «ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածու» պարբերականի հերթական համարում:

Ֆակուլտետի ՈՒԳԸ-ն կազմակերպում է արդեն ավանդույթ դարձած քննարկումներ և կլոր-սեղաններ` զբոսաշրջության, ջրի ու օդերևութաբանության համաշխարհային օրվան և երկրաշարժերի հիմնահարցերի ուսումնասիրությանը նվիրված, որի ընթացքում ՈՒԳԸ-ն համագործակցել է տարբեր գերատեսչական կառույցների հետ:

 


 

Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ՈՒԳԸ կազմը.

  • Վեներա Ատլուկյան (ֆակուլտետի ՈւԳԸ նախագահ, 3-րդ կուրս)

       Ծնվել է 1998թ. օգոստոսի 25-ին Երևան քաղաքում։ 2005-2016թթ. սովորել  և գերազանցությամբ ավարտել է Երևանի Ս. Գևորգյանի անվան հ.189 դպրոցը։
2007- 2015թթ. սովորել և ավարտել է Երևանի Ա. Տերտերյանի անվան արվեստի դպրոցի դաշնամուրային բաժինը:  2014-2015թթ. եղել է հ.189 ավագ դպրոցի աշակերտական խորհրդի նախագահ։ Առարկայական օլիմպիադաներում արժանացել է 1-ին, 2-րդ կարգերի` աշխարհագրություն, պատմություն, ֆրանսերեն առարկաներից։ 2015թ. մասնակցել է ՀԵՀ-ի և ԵԱԴ-ի կողմից կազմակերպված "Ես առաջնորդ եմ" դասընթացին։
2016թ. ընդունվել է ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի սերվիս բաժինը։ 2017թ.  ուսանողական օլիմպիադայում զբաղեցրել է 1-ին տեղը։ 2017թ. դարձել է ֆակուլտետի ՈւԳԸ կամավոր, այնուհետև` անդամ, իսկ 2018թ.-ին ընտրվել է ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ։
 
  • Գոհար Թովմասյան (ֆակուլտետի ՈՒԳԸ քարտուղար, 3-րդ կուրս) 
  • Լիլիթ Զաքարյան  (2-րդ կուրս)
  • Անահիտ  Սուքիասյան (4-րդ կուրս)
  • Գագիկ Մաշինյան (4-րդ կուրս)
  • Զավեն Մալխասյան (4-րդ կուրս)
  • Անդրանիկ Բեժանյան (4-րդ կուրս)
  • Արթուր Թովմասյան (4-րդ կուրս)
  • Սոֆյա Շիրինյան (4-րդ կուրս)
  • Դիանա Թադևոսյան (3-րդ կուրս)   
  • Մոնիկա Մելքումյան (3-րդ կուրս)
  • Միլենա Սուքիասյան  (3-րդ կուրս)
  • Դիանա Սիմոնյան  (3-րդ կուրս)
  • Լուսինե Պետրոսյան (3-րդ կուրս)
  • Հռիփսիմե Մաթևոսյան (3-րդ կուրս)
  • Շահանե Ադամյան (3-րդ կուրս)     
  • Արմինե Թովմասյան (2-րդ կուրս)      
  • Մերի Գումրիկյան (2-րդ կուրս)
  • Անի Ավետիսյան (2-րդ կուրս)
  • Նունե Խաչիկյան (1-ին կուրս)
  • Մերի Հակոբյան (1-ին կուրս)   
  • Սրբուհի Շահինյան (1-ին կուրս) 

Վերջին թարմացումը՝  19.03.2019

Կոնտակտներ

 ՈՒԳԸ նախագահ՝ Վանատուր Շերենց

 Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն

 Էլ. փոստ՝ sss@ysu.am

Հեռ.՝  (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ)
   (+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ)

 

Բաժանորդագրվել ծանուցումներին