

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունը կազմավորվել է Ժուռնալիստիկայի առանձին ֆակուլտետի ստեղծմանն համընթաց: Թեև ԵՊՀ ժուռնալիստիկայի բաժինը հիմնադրվել էր 1949 թ.-ին Բանասիրական ֆակուլտետի կազմում, սակայն միայն 1999 թ. հոկտեմբերի 1-ին է ստեղծվել համապատասխան ֆակուլտետը:
Բանասիրական ֆակուլտետում գործող ՈՒԳԸ-ի ամբիոնային անդամներից և նոր ներկայացված ուսանողներից ու ասպիրանտներից էլ ձևավորվել է Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ՈՒԳԸ-ն: Ֆակուլտետային ՈՒԳԸ-ի կողմից կազմակերպված առաջին գիտական սեմինարներն ու գիտաճաչողական միջոցառումները տեղի են ունեցել հենց 1999 թ.-ին:
Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ՈՒԳԸ-ն պարբերաբար կազմակերպում է գիտահանրամատչելի միջոցառումներ՝ հոբելյանական գիտաժողովներ, ուսանողական գիտական նստաշրջաններ, վարպետության դասեր, սեմինար-քննարկումներ, ռազմահայրենասիրական միջոցառումներ, հանդիպումներ հայտնի և լրագրողների համար ասելիք ունեցող մարդկանց հետ, համատեղ մրցույթներ և այլ միջոցառումներ: Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ՈՒԳԸ-ն սերտորեն համագործակցում է նաև հասարակական կազմակերպությունների, ժուռնալիստական առանձին կառույցների հետ՝ վերջինիս հետ համատեղ կազմակերպելով արդյունավետ մասնագիտական բանավեճեր, լրագրողական հմտությունները զարգացնող տարաբնույթ միջոցառումներ, լրագրողական էթիկայի թեմայի վերաբերյալ բաց դասախոսություններ ու հանդիպումներ:
Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ՈՒԳԸ անդամները հաճախ են նաև տպագրվում՝ հանդես գալով ոչ միայն իրենց մասնագիտական-լրագրողական, այլև գիտական հոդվածներով:
Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ՈՒԳԸ կազմը.
Ծնվել է 1995 թ. հուլիսի 21-ին Հրազդան քաղաքում: 2001-2012 թթ. հաճախել է Երևանի հ. 136 միջնակարգ դպրոց։ 2009-2011 թթ. եղել է դպրոցի Աշակերտական խորհրդի նախագահ:
2012 թ. ընդունվել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի բակալավրիատ, 2016 թ.՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրա: Թղթակցել է «168 ժամ» պարբերականին, «Հայ զինվոր» շաբաթաթերթին, «Eritasard.am» էլեկտրոնային երիտասարդական լրատվամիջոցին և «Ցոլքեր» ամսագրին: 2015 թ-ից աշխատում է ԵՊՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունում:
2012-2013 թթ. եղել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ՈՒԳԸ անդամ, 2014-2016 թթ.՝ ՈՒԳԸ քարտուղար, իսկ 2016 թ. սեպտեմբերից ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահն է: 2016 թ-ին հաղթող է ճանաչվել «ԵՊՀ լավագույն ուսանող-2016» մրցույթում`արժանանալով ԵՊՀ բրոնզե մեդալի: 2017 թվականին արժանացել է պատվոգրի ԵՊՀ ՈՒԳԸ հիմնադրման 70-ամյակին նվիրված 4-րդ միջազգային տարեկան գիտական նստաշրջանին լավագույն զեկուցում ներկայացնելու համար:
Մասնակցել է 11 գիտաժողովի, ունի տպագրված 2 գիտական հոդված:
Վերջինթարմացումը՝ 20.03.2018
ՈՒԳԸ նախագահ՝ Վանատուր Շերենց
Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն
Էլ. փոստ՝ sss@ysu.am
Հեռ.՝ | (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ) |
(+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ) |