Կառուցվածք
Իրավագիտության ֆակուլտետ

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը Մայր բուհի հնագույն և կրթական ու գիտական ավանդույթներով հարուստ ֆակուլտետներից է, որն ունի 80 տարիների պատմություն: Այսօր հանրապետությունում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետն իրավամբ համարվում է առաջատարներից մեկը և իրավաբան կադրերի հիմնական դարբնոցը:

Ֆակուլտետի ՈՒԳԸ-ն գործում է դեռևս խորհրդային տարիներից: Այժմ էլ ուսանողական գիտական ընկերությունը Իրավագիտության ֆակուլտետում ակտիվ գործողներից է: Ֆակուլտետային ՈՒԳԸ-ն կազմակերպում և անցկացնում է տարբեր գիտական միջոցառումներ՝ գիտաժողովներ, դատախաղեր, սեմինարներ: Հաճախ կազմակերպվում են հանդիպումներ տարբեր պաշտոնատար անձանց հետ: Այցեր են կատարվում ՀՀ փաստաբանների պալատ, Ազգային ժողով, նախարարություններ և այլ պետական մարմիններ:

Հիշարժան միջոցառւոմների թվին են պատկանում՝ «Սահմանադրական զարգացումների առանձնահատկությունները ժամանակակից աշխարհում» խորագրով միջազգային, ամառային դպրոցը, ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցչության հետ կազմակերպվող «Փախստականների իրավունք» ամառային դպրոցը:

 


ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ կազմը.

  • Տիգրան Դադունց 

    (ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ,  

    մագ․ 2-րդ կուրս)

    Ծնվել է 1993 թ. հունիսի 17-ին, Երևանում: 2010 թ. գերազանցության ոսկե մեդալով ավարտել է Գորիսի թիվ 6 միջնակարգ դպրոցը։ 2010 թ․ ընդունվել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ, 2011-2013 թթ․ ծառայել է ՀՀ զինված ուժերում։ 2016 թ. գերազանց առաջադիմությամբ ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը և ընդունվել նույն ֆակուլտետի մագիստրատուրա։ Սյժմ սովորում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայի առաջին կուրսում։

    Աշխատել է «Լույս» հիմնադրամում, ՀՀ ֆինանսների նախարարությունում։ 2015 թ-ից աշխատում է «Յունիբանկ» ԲԲԸ-ում:
    2013 թ-ից ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ անդամ է, 2014-2017 թթ.` ՈՒԳԸ քարտուղար, 2017 թ-ից՝ ՈՒԳԸ նախագահ:
    Մասնակցել է տարաբնույթ միջազգային ծրագրերի ու դատախաղերի, 7 գիտա­ժո­ղով­ների, ունի տպագրված 3 գիտական հոդված։

    • Տիգրան Դադունց  (Մագ․ 2-րդ, նախագահ)
    • Լուիզա Մելիքսեթյան (Մագ․ 1-ին)
    • Աննա Հակոբյան (Մագ․ 1-ին)
    • Հարություն Հովհաննիսյան (4-րդ)
    • Ռուզաննա Խուդավերդյան (4-րդ)
    • Պետիկ Մկրտչյան (4-րդ)
    • Վիկտորյա Հակոբջանյան (4-րդ)

     

Վերջին թարմացումը՝  23.09.2017

Կոնտակտներ

 ՈՒԳԸ նախագահ՝ Մհեր Հակոբյան

 Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն

 Էլ. փոստ՝ sss@ysu.am

Հեռ.՝  (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ)
   (+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ)

 

Բաժանորդագրվել ծանուցումներին