


ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետը Մայր բուհի հին ու հարուստ պատմություն ունեցող ֆակուլտետներից մեկն է:
Ֆակուլտետում ուսուցումը կատարվում է մաթեմատիկա, մեխանիկա և ակտուարական մաթեմատիկա մասնագիտություններով, որոնց ուսանողներն ակտիվ մասնակցություն ունեն ֆակուլտետային ՈւԳԸ-ի աշխատանքներին:
Ֆակուլտետային ՈՒԳԸ կազմակերպած հիմնական միջոցառումներից են դասախոսությունների և սեմինարների շարքերը: Սերտորեն համագործակցելով ԵՊՀ տարբեր, հատկապես բնագիտական ուղղվածության ֆակուլտետների ՈՒԳԸ-ների, ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի և Մեխանիկայի ինստիտուտների, ինչպես նաև մի շարք այլ կազմակերպությունների հետ` ֆակուլտետի ՈՒԳԸ-ն կազմակերպում է համատեղ սեմինար-քննարկումներ, մասնագիտական դասախոսություններ և այլն:
Առանձին հիշատակության է արժանի 2014 թ. մայիս-հոկտեմբեր ամիսներին անցկացված «Զարգացնենք մեր մասնագիտական գիտելիքները» խորագրով սեմինարների շարքը և ԵՊՀ երեք այլ ֆակուլտետների ՈՒԳԸ-ների հետ համատեղ կազմակերպած Միջֆակուլտետային ֆիզիկամաթեմատիկական բնույթի ինտելեկտուալ խաղը:
Ֆակուլտետի ՈՒԳԸ-ն պարբերաբար իրականացնում է ցածր կուրսերի ուսանողներին մասնագիտական հարցերում օգնելուն միտված սեմինարներ: Ֆակուլտետի ՈՒԳԸ անդամները ակտիվորեն մասնակցում են հանրապետական և միջազգային գիտաժողովների և օլիմպիադաների:
Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի ՈՒԳԸ կազմը.
Ծնվել է 1995 թ. հուլիսի 26-ին Երևանում:
2002-2010 թթ. սովորել է Երևանի համար 160 հիմնական դպրոցում, 2010-2013 թթ.՝ Բ. Ժամկոչյանի անվ. համար 119 ավագ դպրոցում:
2013 թ-ից սովորում է ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի Մեխանիկայի բաժնի բակալավրում:
2015 թ-ից ֆակուլտետի Գիտական խորհրդի անդամ է, 2017 թ-ից՝ ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ:
Վերջին թարմացումը՝ 27.11.2017
ՈՒԳԸ նախագահ՝ Վանատուր Շերենց
Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն
Էլ. փոստ՝ sss@ysu.am
Հեռ.՝ | (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ) |
(+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ) |