


Արևելագիտության դասընթացները համալսարանում դասավանդվել են բուհի հիմնադրման առաջին իսկ տարիներից: 1940 թ-ի սեպտեմբերից պրոֆեսոր Հ. Աճառյանի նախաձեռնությամբ ստեղծվում է արևելյան բանասիրության ամբիոն: Որպես առանձին կառույց` Արևելագիտության ֆակուլտետը կազմավորվում է տարիներ անց` 1968 թ-ին: Ֆակուլտետի ղեկավարությունը ստանձնում է պրոֆեսոր Գեորգի Նալբանդյանը:
Ուսանողական գիտական ընկերությունն Արևելագիտության ֆակուլտետում ակտիվորեն գործել է դեռ խորհրդային տարիներից: Տարբեր տարիների ֆակուլտետային ուսանողական այս կառույցը ղեկավարել են բ.գ.թ., պրոֆեսոր Դավիթ Հովհաննիսյանը, ԵՊՀ թյուրքագիտության ամբիոնի վարիչ, պ.գ.թ., պրոֆեսոր Ալեքսանդր Սաֆարյանը, բ.գ.թ., դոցենտ Սամվել Կարաբեկյանը:
Վերջին տարիներին ֆակուլտետային ՈՒԳԸ-ի աշխատանքները նոր թափ են հավաքել: Դրանում նշանակալի է ֆակուլտետի ուսանողական կառույցի նախկին նախագահ, ԵՊՀ իրանագիտության բաժնի շրջանավարտ Վարդան Կոստանյանի ներդրումը:
Արևելագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ն մշտապես կազմակերպում է տարաբնույթ միջոցառումներ, որոնցից, թերևս, կարելի է առանձնացնել «Արևելքից արևելք» ավանդական միջբուհական գիտաժողովը, Մերի Քոչարի անվան բանավեճի ֆակուլտետային առաջնությունը, «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղի «Սպիտակ» մասնաշենքի առաջնությունը, «Արևելյան հիմնահարցեր» դասախոսությունների շարքը (1, 2, 3, 4, 5):
Արևելագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ կազմը.
Արման Բադալյան (ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ, բակալավր 3-րդ կուրս)
Ծնվել է 1999թ. հունիսի 26-ին Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում: 2005-2010թթ. սովորել է Ծաղկաձորի միջնակարգ դպրոցում, իսկ 2010-2016թթ.` Հրազդանի Հովսեփ Օրբելու անվան թիվ 13 ավագ դպրոցում: 2006-2013թթ. սովորել է Ծաղկաձորի արվեստի դպրոցի դաշնամուրային բաժնում: 2016թ. ընդունվել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի թյուրքագիտություն բաժին: 2018թ. մարտ ամսից նույն ֆակուլտետի ՈՒԳԸ անդամ է, իսկ սեպտեմբեր ամսից՝ ֆակուլտետային ՈՒԳԸ նախագահ:
Դպրոցական տարիներին մասնակցել է առարկայական օլիմպիադաներին և հաջողություններ է գրանցել հայոց պատմություն (2-րդ կարգ), հայոց եկեղեցու պատմություն(2-րդ,3-րդ կարգեր) առարկաներից: Մասնակցել է նաև <<Զարթոնքի սերունդ>> և <<Ամենախելացին>> հեռուստախաղերին:
Վերջին թարմացումը՝ 20.03.2019
ՈՒԳԸ նախագահ՝ Վանատուր Շերենց
Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն
Էլ. փոստ՝ sss@ysu.am
Հեռ.՝ | (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ) |
(+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ) |