

ԵՊՀ ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը` ֆիզիկա և մաթեմատիկա բաժիններով, հիմնադրվել է 1933թ.։ 1947 թ. ԵՊՀ ուսանողական գիտական ընկերության հիմնադրումից հետո ֆակուլտետում ձևավորվում է համապատասխան բաժանմունք։ Ֆիզիկայի զարգացմանը խթանելու նպատակով 1959 թ. Ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետից առանձնանում և կազմավորվում է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը, որտեղ ևս ՈՒԳԸ-ն շարունակում է ակտիվորեն գործել։
Ֆիզիկայի ֆակուլտետի ՈՒԳԸ-ն կազմակերպում է և՛ ֆակուլտետային, և՛ միջազգային մասշտաբի միջոցառումներ: Ֆակուլտետային միջոցառումներից են սեմինար քննարկումների շարքը, հատուկ պարապմունքների շարքը, ինտելեկտուալ խաղերը, այցերը ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտներ և այլն։
Ֆիզիկայի ֆակուլտետի ՈՒԳԸ-ն OSA (Ամերիկյան օպտիկական ընկերություն) և SPIE (Օպտիկայի և ֆոտոնիկայի միջազգային կազմակերպություն) միջազգային գիտական ուսանողական կազմակերպությունների հետ համատեղ կազմակերպել է միջազգային մակարդակի միջոցառումներ, որոնցից են` FOP (Frontiers in Optics & Photonics - 2012), IONS (International OSA Network of Students 2013) և այլն։
Ֆիզիկայի ֆակուլտետի ՈՒԳԸ կազմը.
Ծնվել է 1999 թվականի հունվարի 6-ին Երևանում։
2004-2012 թվականներին սովորել է Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցում։
2012-2015 թվականներին սովորել և գերազանցությամբ ավարտել է Երևանի Պետական Բժշկական Հենակետային Քոլեջը։
2015 – առ այժմ սովորում է Երևանի Պետական Համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում։
2016 թ․-ի մարտից անդամակցել է ֆակուլտետային ուսանողական գիտական ընկերությանը։
2017թ. փետրվարից SPIE (Society of Photo-Optical Instrumentation Engineers) Yerevan State Univ. Chapter-ի անդամ է:
2017թ․ սեպտեմբերին մասնակցել է FOP(Frontiers in Optics and Photonics) միջազգային առաջատար դպրոցին։
2018թ. ապրիլից OSA (The Optical Society) Armenian Chapter-ի անդամ է:
2018թ․ օգոստոսին եղել է IONS(The International OSA Network of Students) միջազգային կոնֆերանսի կազմակերպչական կոմիտեում ։
2018 թ.-ից սեպտեմբերից ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի գիտական խորհրդի անդամ է
2018թ.-ի սեպտեմբերից ընտրվել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ՈւԳԸ նախագահ:
Մասնակցել է 1 միջազգային կոնֆերանսի, հեղինակ է 1 գիտական հոդվածի :
Վերջին թարմացումը՝ 25.03.2019
ՈՒԳԸ նախագահ՝ Վանատուր Շերենց
Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն
Էլ. փոստ՝ sss@ysu.am
Հեռ.՝ | (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ) |
(+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ) |