

ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունը ֆակուլտետի՝ գիտությամբ առավել հետաքրքրված ուսանողների միություն է, որի գործունեության հիմնական նպատակներն են ուսանողության շրջանում գիտական նորությունների լուսաբանումը, գիտության նկատմամբ հետաքրքրվածության բարձրացումը, ուսումնական գործընթացի հետ կապված խնդիրների քննարկումը:
Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ՈւԳԸ գործունեության շրջանակներում վերջին տարիներին հիմնականում կազմակերպվել են ներֆակուլտետային և միջֆակուլտետային գիտապրակտիկ սեմինարներ, գիտաժողովներ, քննարկումներ, այցելություններ, հանդիպումներ, գիտահանրամատչելի ֆիլմերի դիտումներ:
Վերջին տարիների ընթացքում Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ՈՒԳԸ-ի կողմից կազմակերպված առավել տպավորիչ միջոցառումներից են «Գիտական խմբակ», «python ծրագրաորման լեզուն և նրա գիտական կիրառությունները», «Գիտություն մտածելու մասին» սեմինար/դասընթացների շարքը և ԵՊՀ 95-ամյակին նվիրված հոբոլյանական ուսանողական գիտաժողովի Ռադիոֆիզիկայի բաժանմունքը:
Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ՈՒԳԸ կազմը.
Ծնվել է 1998 թ-ի սեպտեմբերի 30-ին Երևան քաղաքում։ 2005-2013 թթ. սովորել է Երևանի N 74 միջնակարգ դպրոցում։ 2013-2016 թթ.-ին՝ Երևանի N 97 ավագ դպրոցում։ 2007-2014թթ. հաճախել է Ա. Տիգրանյանի անվան երաժշտական դպրոց՝ դաշնամուրային բաժնում։ Հաճախել է նաև դպրոցի երգչախումբ, որի կազմում հաղթանակներ են տարել << Երգող Հայաստան >> երգչախմբային ամենամյա մրցույթներին զբաղեցնելով պատվավոր՝ առաջինից երրորդ տեղերը։ 2016թ. ընդունվել է Երևանի պետական համալսարանի Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկա բաժին։ 2016թ.-ից ԵՊՀ մշակույթի կենտրոնի երգչախմբի անդամ է։ Նույն տարում անդամակցել է ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերությանը, եղել է ֆակուլտետային ՈւԳԸ-ի Տեղեկատվական հարցերով պատասխանատու, այնուհետև ֆակուլտետային ՈւԳԸ քարտուղար։ 2018թ.-ի սեպտեմբերի 19-21-ը մասնակցել է Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի և Հայաստանի ազգային գիտությունների ակադեմիայի կողմից կազմաներպված International Conference on Microwave & THz Technologies and Wireless Communications միջազգային գիտաժողովին։ 2018թ.-ի նոյեմբերին ընտրվել է Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ։
Վերջին թարմացումը՝ 19.03.2019
ՈՒԳԸ նախագահ՝ Վանատուր Շերենց
Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն
Էլ. փոստ՝ sss@ysu.am
Հեռ.՝ | (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ) |
(+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ) |